Արմինե.
Բարև ձեզ։ Կասե՞ք` եթե աշխատողը նույն գործատուի մոտ ընդունվում է 1,5 դրույքով (8+4 ժամ, շաբաթական ստացվում է 60 ժամ): Ըստ օրենքի մինչև 48ժամ է թույլատրվում, ինչպե՞ս է ճիշտ վարվել։
Եվ մյուս հարցը՝ եթե աշխատողն արդեն 2 ամիս է դիմում է ներկայացրել խնամքի արձակուրդի շարունակման (երեխան դեռ 3տ չկա), արդյո՞ք իրավունք ունի գործատուն որոշակի պատճառաբանություններով մերժել աշխատողին, ով ստիպված շարունակում է մնալ (գիտեմ, որ ըստ օրենքի նման արձակուրդի իրավունք ունեցողին արտահերթ են հատկացնում հասանելիք արձակուրդը և անգամ մեկ օր անհարգելի բացակայելու դեպքում պարտավոր են ազատել): Այս դեպքում ևս ինչպե՞ս վարվել։
1 Պետք է ժամերը բաշխեք հետևյալ կերպ,եթե հնգօրյակ է, 8+2ժամ*4օր+8*1օր որ 48 ժամը չանցնի, 2 ԱՕ հ.173 1. Երեխային փաստացի խնամող ընտանիքի մոր (խորթ մոր), հոր (խորթ հոր) կամ խնամակալի ցանկությամբ տրամադրվում է երեխայի խնամքի արձակուրդ մինչև երեխայի երեք տարեկան դառնալը: Արձակուրդը վերցվում է ամբողջությամբ կամ մաս առ մաս: Նման իրավունք ունեցող աշխատողը այն կարող է ստանալ արտահերթ:Մերժման հիմք օրենքով չկա: Եթե հնարավոր է/կարող է թող օգտվի դայակների ծրագրից,որտեղ դայակ կարող է լինել նաև տատը. ու վճարվել: Միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ ծառայություն) տարածքային կենտրոններում (այսուհետ` տարածքային կենտրոն) հաշվառված և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող՝ աշխատանք փնտրող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալն աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցություն տրամադրելու կարգի համաձայն:
Այդ դեպքում կստանա՞ դրույքին համապատասխան աշխատավարձ՝որն է՝ 97000(1դր)և 46600(0,5դր)