Աշխատանք համատեղությամբ

Դիանա.

Բարև Ձեզ: Ունեմ այսպիսի հարց։ Ես գտնվում եմ ֆիզ. արձակուրդում, աշխատում եմ պետական հաստատությունում և այս ընթացքում ընդունվել եմ աշխատանքի այլ վայր։ Կարո՞ղ եմ համատեղ գրանցված լինել, և նոր գործատուի մոտ աշխատել լրիվ դրույքով։ Եթե դժվար չէ, կասեք` ո՞ր օրենքով է սահմաված։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարիաննա

Բարև Ձեզ։ Աշխատանքային օրենսգրքի հոդված 139. Աշխատաժամանակի տևողությունը

5. Տարբեր գործատուների կամ նույն գործատուի մոտ երկու և ավելի աշխատանքային պայմանագրերով աշխատողի ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը (ներառյալ՝ հանգստի և սնվելու համար ընդմիջումները) չի կարող անցնել օրական 12 ժամից:

Համատեղությամբ աշխատանքների դեպքում Դուք չեք կարող երկու գործատուի մոտ էլ նորմալ աշխատաժամանակով (լրիվ դրույք) գրանցվել, աշխատանքներից մեկը պետք է լինի ոչ լրիվ աշխատաժամանակով (կես դրույք)։

Tigran

Եթե հանրային ծառայող եք, խնդիր ունեք, ավելի լավ է ու հնարավոր է քաղիրավականով աշխատեք: Նկատի առեք, որ երեխայի խնամքի նպաստից կզրկվեք, եթե հիմա ստանում եք:

Դիանա

Երեխայի 2 տարին լրացել է, նպաստ չեմ ստանում։ Ուզում էի հասկանալ՝ եթե այնտեղ ֆիզի մեջ եմ, կարո՞ղ եմ լրիվ դրույք այդ ընթացքում մեկ այլ տեղ աշխատեմ։

Tigran

Եթե հանրային ծառայող եք հանդիսանում, ապա խնդիր կլինի, եթե բյուջետային հիմնարկի ոչ հանրային ծառայող եք կարող եք, ժամանակավոր պայմանագրով,աշխատանքի բնույթն էլ է կարևոր: