Աշխատանք համատեղությամբ

Արմինե.

Բարի Ձեզ: Ունեմ հիմնական աշխատանք լրիվ դրույքաչափով, աշխատավարձի ցածր լինելու պատճառով ուզում եմ գրանցվել մեկ ուրիշ ձեռնարկությունում լրիվ դրույքաչափով, քանի որ աշխատաժամերը տարբեր են և ես կկարողանամ համատեղել: Ունե՞մ արդյոք երկու տեղ լրիվ դրույքաչափով աշխատելու իրավունքը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Եթե աշխատանքային ժամերը չեն համընկնում, կարող եք, սակայն մեկը պետք է լինի հիմնական մյուսը համատեղություն:

Ալլա

Պետք է առաջնորդվեք ԱՕ Հոդված 139.Աշխատաժամանակի տևողությունը
1. Աշխատաժամանակի նորմալ տևողությունը չի կարող անցնել շաբաթական 40 ժամից:
2. Ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը չի կարող անցնել ութ աշխատանքային ժամից, բացառությամբ սույն օրենսգրքով, օրենքով, այլ իրավական ակտերով և կոլեկտիվ պայմանագրով նախատեսված դեպքերի:
3. Աշխատաժամանակի առավելագույն տևողությունը, ներառյալարտաժամյա աշխատանքը, չի կարող անցնել օրական 12 ժամից (հանգստի և սնվելու համար ընդմիջումը ներառյալ), իսկ շաբաթվա ընթացքում48 ժամից:
4. Առանձին կատեգորիայի աշխատողների (անընդմեջ հերթապահության ռեժիմով աշխատող առողջապահական կազմակերպություններ, հոգաբարձության (խնամակալության) կազմակերպություններ, մանկական դաստիարակչական կազմակերպություններ, էներգամատակարարման, գազամատակարարման, ջերմամատակարարման մասնագիտացված կազմակերպություններ, կապի և վթարների հետևանքների վերացման մասնագիտացված ծառայություններ և այլն) աշխատաժամանակի տևողությունը կարող է կազմել օրական 24 ժամ: Այդ աշխատողների աշխատաժամանակի միջին տևողությունը շաբաթվա ընթացքում չի կարող անցնել 48 ժամից, իսկ աշխատանքային օրերի միջև հանգստի ժամանակը չի կարող պակաս լինել 24 ժամից: Նման աշխատանքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
5. Տարբեր գործատուների կամ նույն գործատուի մոտ երկու և ավելի աշխատանքային պայմանագրերով աշխատողի ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը (ներառյալ
հանգստի և սնվելու համար ընդմիջումները) չի կարող անցնել օրական 12 ժամից:

Ներսես

Կարող եք աշխատել, սակայն ԱՕ 139-րդ հոդվածը 2-րդ կետը պետք է հաշվի առնեք առավելագույն աշխատաժամանակը շաբաթվա ընթացքում՝  Աշխատաժամանակի առավելագույն տևողությունը, ներառյալարտաժամյա աշխատանքը, չի կարող անցնել օրական 12 ժամից (հանգստի և սնվելու համար ընդմիջումը ներառյալ), իսկ շաբաթվա ընթացքում` 48 ժամից: