Աշխատանք համատեղությամբ

Սյուզաննա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք՝ հաշվապահը կարո՞ղ է աշխատել հիմնական աշխատավայրում 1 դրույքաչափով մյուս վայրում 0,75:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ներսես

1. Աշխատաժամանակի նորմալ տևողությունը չի կարող անցնել շաբաթական 40 ժամից:
2. Ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը չի կարող անցնել ութ աշխատանքային ժամից, բացառությամբ սույն օրենսգրքով, օրենքով, այլ իրավական ակտերով և կոլեկտիվ պայմանագրով նախատեսված դեպքերի:
3. Աշխատաժամանակի առավելագույն տևողությունը, ներառյալ արտաժամյա աշխատանքը, չի կարող անցնել օրական 12 ժամից (հանգստի և սնվելու համար ընդմիջումը ներառյալ), իսկ շաբաթվա ընթացքում` 48 ժամից:

Tigran

Ժամերի բաշխման հարցն է կարևոր` ինչպես է լինելու:

Արա

Այստեղ խնդիրը դրույքաչափի մեջ չէ, աշխատանքային օրենսգիրքը միայն սահմանում է, որ հիմնական և համատեղությամբ աշխատանքների աշխատաժամանակի տևողությունը չի կարող գերազանցել 12 ժամը:

Լիլիա

Այս հարցը կարգավորվում է ՀՀ ԱՕ Հոդված 139.

Աշխատաժամանակի տևողությունը հոդվածի 5-րդ կետով.
5. Տարբեր գործատուների կամ նույն գործատուի մոտ երկու և ավելի աշխատանքային պայմանագրերով աշխատողի ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը (ներառյալ` հանգստի և սնվելու համար ընդմիջումները) չի կարող անցնել օրական 12 ժամից: