Անի.
Հարգելի՛ հաշվապահներ, աշխատակիցն աշխատում է 2 կազմակերպությունում` մեկում հիմնական, մյուսում՝ համատեղությամբ: Պատրաստվում է գնալ ֆիզ. սեպտեմբերի 20-ից: Հարցս հետևյալն է. հիմնական աշխատանքի վայրը մի քանի ամիս հետո փակվելու է: Հնարավո՞ր է հիմա համատեղությամբ աշխատանքը տեղափոխել հիմնականի, իսկ հիմնականը՝ համատեղության, որ հետագայում ամսԱկան նպաստից չզրկեն: Եթե այո, ապա ֆիզի գումարը որտեղի՞ց կստանա: Շնորհակալ եմ:
Նախ Համատեղությամբ աշխատելու դեպքում մայրության նպաստը հաշվարկվում և վճարվում է հիմնական գործատուի կողմից: Այսինքն՝ թող սկզբում ձևակերպի հիմնական աշխատավայրում մայրության նպաստը ու գնա ֆիզ., քանի որ չեն կարող նրան ազատել 2.1) հղի կանանց հետ` հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո մեկ ամիսը լրանալը.: 2 Քանի որ տարբեր կազմակերպություններ են, պետք է համատեղության կողմը նրան համաձայնի ընդւնել որպես հիմնական, որ կարողանա մինչև 2տ.երեխայի խնամքի նպաստ ձևակերպի: Ըստ օրենքի 1. Խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարում է՝
3) ծնողի հետ կնքած աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում:
Կարող եք հիմնականը փոխել համատեղության, սակայն ճիշտ կլինի այս պահին հիմնական աշխատավայրից գնաք ֆիզ: