Աշխատանք համատեղությամբ

Անի.

Հարգելի հաշվապահներ, աշխատակիցս աշխատում է համատեղությամբ ուսուցչուհի, 2 տեղում էլ 6 ամիս, որից մեկ ամիսը կիսատ ամիս է: Հիմա հաշվարկի համար կիսատ ամիսը ներառվու՞մ է, միջինի համար մյուս հիմնարկի աշխատավարձն է՞լ ներառել, նույն ժամանակաշրջանում է աշխատել և՛ մեզ մոտ, և՛ մյուս տեղը, և բաժանել 12-ի:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Անահիտ

Այո, կիսատ ամիսը ևս պետք է մտնի անաշխատունակության նպաստի միջինի հաշվարկման մեջ: Մյուս հիմնարկից պետք է ներկայացնի տեղեկանք աշխատավարձի վերաբերյալ:

Ալլա

Ի՞նչ հաշվարկի մասին է խոսքը։ Եթե անաշխատունակության նպաստի հաշվարկի համար է, ապա համատեղությամբ աշխատելու դեպքում ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում, նշանակվում և վճարվում է յուրաքանչյուր գործատուի և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) կողմից` անկախ մյուսների կողմից նպաստը նշանակվելու և վճարվելու հանգամանքից: Եթե մայրության նպաստի հաշվարկի համար է , ապա համատեղությամբ աշխատող վարձու աշխատողի (այդ թվում` միաժամանակ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող) մայրության նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է գործատուներից մեկը (վարձու աշխատողի ընտրությամբ, որին ներկայացվել է ժամանակավոր անաշխատունակության թերթիկ): Կարդացեք ՀՀ Կառավարության 14 հուլիսի 2011 թ N 1024-Ն որոշումը։

Tigran

Տարբեր գործատուների մոտ համատեղությամբ աշխատողների ամենամյա վճարովի արձակուրդը տրամադրվում է հիմնական աշխատավայրում տրամադրվող ամենամյա արձակուրդի հետ միաժամանակ: Պարզ չէր որտեղ է հիմնական աշխատող: Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով:Հետևաբար դուք միայն ձեր հաշվարկային տվյալները պետք է վերցնեք:

Մարիաննա

Եթե հաշվարկում եք մայրության նպաստ, ապա աշխատողը պետք է ներկայացնի հարկայինից ստացած անհատական հաշվի քաղվածք՝ հաշվառման ենթակա 12 ամիսների կտրվածքով, և այլ գործատուից ստացած եկամուտը նույնպես կներառեք հաշվարկում։ Այո, նպաստների դեպքում հաշվարկին մասնակցում են բոլոր ամիսները։
«Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի հոդված 4. Նպաստի իրավունք ունեցող անձինք
6. Համատեղությամբ աշխատելու դեպքում ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում, նշանակվում և վճարվում է յուրաքանչյուր գործատուի և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) կողմից` անկախ մյուսների կողմից նպաստը նշանակվելու և վճարվելու հանգամանքից: Համատեղությամբ աշխատելու դեպքում (այդ թվում` ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող վարձու աշխատողի դեպքում) մայրության նպաստը հաշվարկվում և վճարվում է գործատուներից մեկի (վարձու աշխատողի ընտրությամբ, որին ներկայացվել է ժամանակավոր անաշխատունակության թերթիկ) կողմից:

Ani

Մարիաննա ջան, եթե նույն ժամանակաշրջանի եկամուտ է, մայրության նպաստի հաշվարկման համար միջինի մեջ ներառվու՞մ է տարբեր գործատուների եկամուտը:

Մարիաննա

Այո, Անի ջան: Հաշվարկում ներառվում են աշխատողի ստացած բոլոր եկամուտները, պակաս ցույց տալու դեպքում հարկայինը կմերժի Ձեր դիմումը (եթե փոխհատուցում պահանջեք պետությունից):