Աշխատանք կես դրույքով

Սեդա.

Ողջույն: Ես մի խնդրանք-հարց ունեմ: Ես աշխատանքի եմ ընդունվել 2010թ.-ի հուլիսի 1-ին, այժմ 7 ամսական հղի եմ, և այս տարվա հուլիսին լրանում է մեկ տարին, որ ես աշխատում եմ: Սակայն կա մի այսպիսի խնդիր: Բանն այն է, որ ես անցյալ տարվա հուլիսից մինչև այս տարվա մարտի 15-ը լիարժեք դրույքով եմ աշխատել և ստացել եմ 80 հազար դրամ աշխատավարձ, առողջական խնդիրների պատճառով մարտի 15-ից ապրիլի 15-ը արձակուրդ վերցրեցի, որից հետո կրկին առողջական վիճակի պատճառով, ըստ իմ դիմումի, ինձ ձևակերպեցին կես դրույք աշխատող: Ստացվում է, որ ես ապրիլի 15-ից հետո մինչ դեկրետ գնալը որպես կես դրույք աշխատող եմ եղել: Հիմա ես ուզում եմ հասկանալ, թե ինչ կերպ են հաշվելու իմ նպաստը և որքան այն կկազմի: Մեր կազմակերպության հաշվապահը ինձ ասել է, որ եթե ես հուլիսից եմ գնում դեկրետի, ապա ես մեկ ամիս կորցնում եմ, քանի որ ըստ նրա` հաշվելիս 12 ամիս հետ են գնում: Խնդրում եմ օգնեք: Կանխավ շնորհակալ եմ: Իմ էլ.փոստի հասցեն ` sepo86 շնիկ mail.ru

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Դավիթ Ասատրյան

Հաշվապահը ճիշտ է ասում, բաժանվում է 12-ի միջինը որոշելու համար, դրույքը կապ չունի նպաստի չափի հետ, սակայն եթե 2010 հունիսին այլ տեղ աշխատել եք, ուրեմն կարող եք բերել տեղեկանք աշխատավարձի մասին և տալ ձեր հաշվապահին, որ գումարի 11 ամսվա ստացված թվին, եթե իհարկե այժմ դուք չեք աշխատում այդ այլ տեղը: