Anushik.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք:
Աշխատողների թվի, աշխատավարձի չափի, աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի թվի և մասնագիտական հիվանդությունների թվի մասին աշխատանքի պետ. տեսչություն ներկայացվող հաշվետվության մեջ պե՞տք է ներառել քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներին:
Գործատուների կողմից ՀՀ աշխատանքի պետական տեսչություն հաշվետվություն չի ներկայացվում
2010թ.-ի հունիսի 24-ի «Աշխատանքի պետական տեսչության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի 7-րդ կետի համաձայն ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը. «Իր գործունեության ապահովման համար ՀՀ կառավարության սահմանած կարգով լիազոր մարմնից ստանում է տեղեկատվություն` աշխատողների թվի, աշխատավարձի, դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների մասին»:
Անուշ, այդ հաշվետվությունը ներկայացնելու էլ կարիք չկա…:)
Անուշիկ ջան, գործատուների կողմից ՀՀ աշխատանքի պետական տեսչություն 2011թ-ից հաշվետվություն չի ներկայացվում:
Իսկ ընթացիք հաշվետվություն հանձնելու ենք:
Ընթացիկը ո՞րն է: