Աշխատանքի տեսչությունն արձանագրել է խախտումներ

Արսեն.

Ողջույն։ Հարգելի հաշվապահներ, աշխատանքի տեսչական մարմինը արձանագրել է խախտումներ և կազմվել է ակտ, ըստ որի 2018-ից 2021 թվականներին տարբեր ամիսներում աշխատակիցներին չի հաշվարկվել և չի վճարվել որոշակի գումարներ։ Պրակտիկորեն հնարավոր չէ ճշգրտել այդ ամիսների հաշվետվությունները, որովհետև դա մեկ ամիս չէ, մոտ 100 աշխատող է, և հետո դա իր հերթին կբերի շահութահարկի հաշվարկների փոփոխության։ Եթե հիմա ենք անում հետհաշվարկները (տեսչությունը հաշվել է մաքուր վճարվելիք գումարները), արդյո՞ք յուրաքանչյուր տարվա համար եկամտային և սոց. վճարները պետք է հաշվել համապատասխան տարվա համար սահմանված դրույքներով։ Դրանից բացի պետք է հաշվարկել և վճարել 0,15 տոկոս տույժերը, իսկ տույժերի համար նույնպե՞ս պետք է հաշվարկել եկամտային և սոց. վճարներ, քանի որ եկամտային և սոցի մասով չգտա նվազեցում։ Նաև հաշվետվության մասով հարց է առաջանում, ինչպե՞ս ցույց տալ։ Կարծում եմ եկամտային հաշվետվության մեջ 1,1 կետում՝ դատարանի վճռով կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում կետի տակ հատ-հատ պետք է լրացվի և անկախ տվյալ անձը ներկայումս աշխատում է, թե ոչ, ընտրվի ավարտված պայմանագրով վճարման կետը։ Խնդրում եմ օգնել, որքան հնարավոր է արագ և հիմնավոր։ Շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Անահիտ

1. Արդյո՞ք յուրաքանչյուր տարվա համար եկամտային և սոց. վճարները պետք է հաշվել համապատասխան տարվա համար սահմանված դրույքներով- այո։
2. Իսկ տույժերի համար նույնպե՞ս պետք է հաշվարկել եկամտային և սոց. վճարներ – այո:
3.հաշվետվության մասով- մինչև որ ամիսը, որ հաշվարկեք տույժերը, կգումարեք տվյալ ամսվա աշխատավարձին և կանեք ընդհանուր պահումներ: Իսկ եթե ազատված է աշխատանքից, ազատման օրվա դրությամբ հաշվեք տույժերը, շարունակությունը նույն ձևով:

Արսեն

Շնորհակալություն։ Ես ճիշտ հասկացա, որ ըստ Ձեր ցուցումների, տույժ պետք է հաշվարկվի մինչև պայմանագրի դադարեցման օրվա դրությամբ։ Մյուս կողմից կարծես չի տարվերվում դատարանի վճռով վճարում կատարելուց, նույնիսկ հարկերի հաշվարկը կարելի է ներկայիս դրույքներով հաշվել, չնայած դա այնքան էլ էական չէ։ Սա ասում եմ գործնականում ճշգրտման հետ կապված խառնաշփոթ չառաջանալու պահով։

Tigran

1 Պրակտիկորեն հնարավոր չէ ճշգրտել այդ ամիսների հաշվետվությունները, որովհետև դա մեկ ամիս չէ, մոտ 100 աշխատող է, և հետո դա իր հերթին կբերի շահութահարկի հաշվարկների փոփոխության։ այսինքն ընդունում եք խախտումների առկայությունը ու ինքնաստուգում չեք ուզում անել,հետևաբար առարկել, քանի որ կբերի շահութահարկի հաշվարկների փոփոխության, թող բերի,դուք իրավունք ունեք ճշտված հաշվարկ ներկայացնելու։
2 Եթե հիմա ենք անում հետհաշվարկները (տեսչությունը հաշվել է մաքուր վճարվելիք գումարները), արդյո՞ք յուրաքանչյուր տարվա համար եկամտային և սոց. վճարները պետք է հաշվել համապատասխան տարվա համար սահմանված դրույքներով։ այո ամեն տարվանը իր դրույքաչափերով, Դրանից բացի պետք է հաշվարկել և վճարել 0,15 տոկոս տույժերը, իսկ տույժերի համար նույնպե՞ս պետք է հաշվարկել եկամտային և սոց. վճարներ, քանի որ եկամտային և սոցի մասով չգտա նվազեցում։
իսկ տույժերի վճարման պահանջ ակտով առաջադրվել են,պետք է գրված լինի կամ ոչ:
3 Նաև հաշվետվության մասով հարց է առաջանում, ինչպե՞ս ցույց տալ։ Կարծում եմ եկամտային հաշվետվության մեջ 1,1 կետում՝ դատարանի վճռով կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում կետի տակ հատ-հատ պետք է լրացվի և անկախ տվյալ անձը ներկայումս աշխատում է, թե ոչ, ընտրվի ավարտված պայմանագրով վճարման կետը։ կարծում եմ պետք է նաև ճշտված եկամտային հաշվարկներ էլ ներկայացնեք այդտարիների հաշվով:

Արսեն

Շնորհակալություն։ Իսկ սա ինչով է տարբերվում դատարանի վճռով վճարումից՝ հիմա է հայտնաբերվել տեսչության կողմից կամ ենթադրենք աշխատողը դիմել է դատարան և վճռով պետք է վճարում կատարվի։ Բացի դրանից հարկային օր․ 44 հոդվածով 2018 թվականի համար հարկեր պիտի պահվեն թե, ոչ։ Եթե գոյություն ունի դեպոնենտային վճարման հասկացողությունը, ապա 3 տարի անց չվճարված գումարները կարո՞ղ ենք եկամուտ ճանաչել, քանի որ ճշգրտում ենք տալու , իբր ժամանակին հաշվարկվել են այդ վճարումները։

Tigran

Սա տարբերվում է դատարանի վճռով վճարումից նրանով,որ դատարանի վճռի դեպքում արդեն վիճարկումն ավարտ է ստացել,իսկ այս դեպքում դեռ այդ հնարավորությունը կա: Այո պետք է 2018 թվականի համար հարկեր պահվեն, աշխատանքի տեսչության համար համար ՀՕ-ն առաջնորդող օրենք չի,նրանք ստուգումների մասին օրենքի համաձայն կարող են այդ պարտավորությունները առաջադրել, հետևաբար 3 տարի անց չվճարված գումարները չեք կարող եկամուտ ճանաչել: 

Արսեն

Տվյալ դեպքում, քանի որ ակտը ստորագրել ենք և չենք վիճարկում, կարո՞ղ եմ այս ամենը ներկայացնել այս տարվա մեջ, ինչպես գրել էի 189 ձևի 1,1 կետի տակ։ Ճշգրտումը մի հսկայական խառնաշփոթ կառաջացնի, իսկ այսպես հակասություն չեմ տեսնում՝ հարկերը կլինեն այդ տարիների հաշվարկով, միայն 4 աշխատող կա, որոնց պայմանագրերը չեն ընդհատվել, նրանց վճարները նույնպես այդ կետի տակ ցույց կտրվի։ Շնորհակալություն

Tigran

Ինքնաստուգում անելը չէր խանգարի, եթե չեք վիճարկում ուրեմն ակտի հետ համաձայն եք։

Արսեն

որոշակի թերություններ կան, համաձայնվել ենք․․․․․․․․։ Տեխնիկական մասով չընդունեցի՞ք իմ տարբերակը։