Աշխատանքի տեղավորման գործակալություն

Լուսինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. մենք բացել ենք աշխատանքի տեղավորման գործակալություն, Ա/Ձ-ի և ՍՊԸ-ի դեպքում հաջորդաբար ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացվի և ի՞նչ ժամկետներում: Նախապես շնորհակալություն: edgararmin23 շնիկ mail.ru

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արուսյակ

Ինձ նաև հետաքրքրում է, թէ ինչ գիրք պետք է պահի աշխատանքի տեղավորման գործակալությունը, ՀԴՄ-ի ապարատ պե՞տք է արդյոք, և ծախսերը ինչպե՞ս պետք է ցույց տամ: Կանխավ շնորհակալություն ro.armenia շնիկ gmail.com :

Marine

Լուսինե ջան, երկուսի դեպքում էլ համարյա նույնն է: Եթե գրանցվել եք պետական ռեգիստրում, ապա 1 ամսյա ժամկետում պետք է գրանցվեք հաջորդաբար հարկային մարմնում, սոցապ հիմնադրամում և վիճակագրական վարչությունում:

ANNA

Կազմակերպության հաշվապահություն վարելու համար առաջին հերթին լավ մասնագետ է հարկավոր, այլ ոչ թե հարցերի միջոցով փորձել վարել հաշվապահություն:

ԱՐՄԻՆԵ

Շնորհակալություն, հարգելի Մարինե, իսկ հաշվապահ ընդունելու դեպքում նրա պարտականությունների մեջ մտնու՞մ է արդյոք կադրային գործվարությունը: Հարգելի Աննա, ես տնօրեն եմ արտադրության գծով, և բնական է, որ հաշվապահությանը տեղյակ չեմ, իսկ ընդունել հաշվապահ, թե` ոչ, թույլ տվեք ինքս որոշել:

Լ

ՍՊԸ-ի դեպքում ներկայացնելու եք ֆիզ. անձանց վճարված եկամուտների պահված եկամտահարկի եռամսյակային հաշվարկ և պարտադիր սոցիալական ապահովագրության եռամսյակային հաշվետվություն` մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, ամսեկան վիճակագրական հաշվետվություն` մինչև հաջորդող ամսվա 5-ը ներառյալ,տարեկան հիմնական միջոցների առկայության և շարժի վերաբերյալ վիճակագրական հաշվետվություն, տարեկան շահութահարկի պարզեցված հաշվարկ/եթե ԱԱՀ վճարող չեք/` մինչև հաջորդող տարվա ապրիլի 15-ը ներառյալ, տարեկան անհատական ընթացիկ սոց.` մինչև հաջորդող տարվա ապրիլի 1-ը, տարեկան ֆիզ. անձանց վճարված եկամուտների պահված եկամտահարկի տեղեկություն` մինչև հաջորդող տարվա ապրիլի 15-ը ներառյալ: