Աշխատանքի պետական տեսչություն ներկայացվող հաշվետվություն

Hripsime.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
Հարցս վերաբերում է աշխատանքի պետական տեսչություն ներկայացվող հաշվետվությանը:
2010թ.-ի հունիսի 24-ի «Աշխատանքի պետական տեսչության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի 7-րդ կետի համաձայն ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը. «Իր գործունեության ապահովման համար ՀՀ կառավարության սահմանած կարգով լիազոր մարմնից ստանում է տեղեկատվություն` աշխատողների թվի, աշխատավարձի, դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների մասին»:
Արդյո՞ք սա նշանակում է, որ մենք պետք է մեկ այլ մարմնի տանք նմանատիպ հաշվետվություն, այլապես որտեղի՞ց կարող է տեսչությունը ստանալ տեղեկատվություն դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների մասին:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ադելինա

Ոչ, դուք ոչ մի տեղ էլ չեք ներկայացնում, այսպես թե այնպես հիվանդանոցում դժբախտ դեպքերի մասին տեղյակ են պահում, նամանավանդ, եթե դա տեղի է ունեցել աշխատավայրում: