Աշխատանքի նորմաների, ծավալների ավելացման կարգավորում

Գայանե.

Կա՞ արդյոք որևէ օրենք համ որոշում, որով կարգավորվում է աշխատողի` աշխատանքի ընթացքում կատարած աշխատանքի նորմաների, ծավալի ավելացման, աշխատանքի բաշխման հետ կապված հարցերը: Հարգելի հաշվապահներ, եթե կարող եք, օգնեք գտնել որևէ օրենք, որով հնարավոր է պաշտպանել աշխատողի շահերը գերծանրաբեռնված աշխատելուց:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Anna

Բարև Ձեզ, հարգելի Գայանե:
Համաձայն աշխատանքային օրենսգրքի 188-րդ հոդվածի, “Եթե սահմանված նորմաների համեմատությամբ ավելանում է աշխատողի աշխատանքի ծավալը, ապա նրա աշխատանքը վարձատրվում է կատարված աշխատանքի ծավալին համապատասխան:
2. Աշխատանքի վարձատրության որոշակի չափերը սահմանվում են կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով”: