Աշխատանքի թույլտվություն

Մարինե.

Եթե աձն ունի 1951թ. Կոնվենցիայի հիմքով ճամփորդական փաստաթուղթ, համարվում է փախստական և ազատվում է աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից, ճի՞շտ եմ հասկանում: Իսկ այս դեպքում կացության կարգավիճակ պետք է, թե՞ ոչ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարինե

Ե՞վ

Tigran

Ճամփորդական փաստաթուղթը համարվում է անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ, որը քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձանց համար է կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը: Անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ են նաև օտարերկրյա քաղաքացիների համար օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության կողմից տրված անձնագիրը կամ ճամփորդական փաստաթուղթը (միջազգայնորեն ճանաչված), ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը հավաստող փաստաթղթերը մշտական կացության քարտը, ժամանակավոր կացության քարտը, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիրը. Այն դեպքում, երբ օտարերկրացին Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատել է ճամփորդության համար չնախատեսված, սակայն օտարերկրյա պետությունում վավեր անձնագրով (ներքին անձնագիր), ապա Հայաստանի Հանրապետության տարածքում վերջինիս անձը հաստատող փաստաթուղթ է համարվում նաև ներքին անձնագիրը: 5) քաղաքացիություն չունեցող անձանց համար օտարերկրյա պետության կողմից տրված ճամփորդական փաստաթուղթը, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականը, Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը հավաստող փաստաթղթերը` մշտական կացության քարտը, ժամանակավոր կացության քարտը, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիրը. >Կարծում եմ այս դեպքում կացության կարգավիճակ/քարտ պետք է, որ հետո թույլտվություն ստանալու համար փաստաթուղթ ունենա ու կարողանա աշխատել նաև թույլտվությամբ: Աշխատանքի թույլտվություն՝ միասնական էլեկտրոնային հարթակում միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմնի կողմից մուտքագրվող էլեկտրոնային հաստատում, որը թույլ է տալիս օտարերկրացուն ձեռք բերել ժամանակավոր կացության կարգավիճակ և աշխատել Հայաստանի Հանրապետությունում: Դիմեք միգրացիոն ծառայություն,որ հետո կարողանաք գրանցել:

Մարինե

Եթե աշխատանքի թույլտվություն անհրաժեշտ չէ, ապա արդյո՞ք անհրաժեշտ է կացության քարտ աշխատանքի ընդունելու համար։

Tigran

Այո

Մարինե

Միգրացիոն ծառայությունից ասացին, որ պետք չի։

Tigran

Միգրացիոն ծառայության ասածը մի կողմ, նայեք տեսեք տաքսերվիսում գրանցման հայտում ճամփորդական թղթի հիման վրա թույլ տալիս է գրանցել:

Մարինե

Այո, թույլ տալիս է, իսկ միգրացիոն ծառայությունն այն մարմինն է, որը տալիս է կացության կարգավիճակը։