Lilit.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. ինչու՞ են գործատուները խուսափում հղի կանանց ընդունել աշխատանքի: Ինչքանով ես տեղյակ եմ, հղիության հետ կապված բոլոր նպաստները վճարում է պետությունը: Խնդրում եմ պատասխանել մանրամասն և օրենքով հիմնավորված: Կանխավ շնորհակալ եմ:
Լիլիթ ջան, այս պարագայում օրենքի ոչ մի հոդված չի կարգավորում այս իրավիճակը, ուղղակի գործատուները խուսափում են ընդունել աշխատանքի հղի կանանց, որովհետև առավելագույնը ինը ամիս հետո ստիպված են լինելու հրաժարվել նման աշխատողի մատուցած աշխատանքներից արդեն օրենքի ուժ ստացած առնվազն երեք տարի ժամկետով, հուսով եմ բավարարվեց Ձեր հարցը:
Ես կասեմ ավելին, երբ հղի կանանց վերցնում են աշխատանքի, հարկային քննչական բաժնից սկսում են շատ երկար ու գլխացավ ստուգումները, այնքան ժամանակ, մինչև գործատուն վերջիվերջո փոշմանում է, որ երբևէ ընդունել է: