Աշխատանքի ընդունման հրաման

Մարինե.

Հարգելի հաշվապահներ, եթե աշխատողին նշանակում են ուրիշ պաշտոնի, կարո՞ղ ենք հրամանում ձևակերպումը կատարել 2022թ. հունվարի 1-ից, իսկ հրամանը գրանցել աշխատանքային օրով: Աշխատանքային տարին սկսվում է 2022թ. հունվարի 3-ից, կարո՞ղ եմ ես հրամանի մեջի հղումը կատարել հունվարի 1-ից, իսկ հրամանը գրանցել հունվարի 3-ին:
Եվ նույն կարգավիճակով կարո՞ղ եմ կատարել աշխատանքի ընդունվելու համար` հրամանում հղում կատարեմ` ընդունել աշխատանքի, իսկ դիմումը հունվարի 3-ին վերցնեմ:
Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
10 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Զոյա

Հարգելի Մարինե, հրամանի ձևակերպումը տվեք Հունվարի 3-ից, իսկ նոր աշխատողի համար դիմումը կարող եք վերցնել Հունվարի 1-ին, հրամանը ձևակերպել Հունվարի 3-ով:

Հերմինե

Ցանկալի է հրամանը ձևակերպեք ընդունման օրով, այլ ոչ թե հետին ամսաթվով, հատկապես երբ աշխատանքային տարին այս տարի վերսկսվել է հունվարի 3-ից:

Tigran

Այո, կարող եք հրամանում ձևակերումը կատարել 2022թ. հունվարի 1-ից, իսկ հրամանը գրանցել հունվարի 3-ի աշխատանքային օրով:Դիմումը ավելի լավ է դեկտեմբերի 30-ով վերցրեք:

Մարինե

Բա հաստիքը նախատեսվում է 2022թվականից է հաստիքացուցակում, դիմումը ո՞նց վերցնեմ` դեկտեմբերի 30-ին:

Tigran

Շատ լավ է, որ գրեցիք այդ մասին, ուրեմն ընդունման դիմումն էլ ամսի 3-ով վերցրեք:

Մարինե

Իսկ պաշտոնի նշանակումը կարող ենք չէ՞ ամսի մեկից հղումը կատարել, նշանակել 2022թ. հունվարի մեկից այլ պաշտոնի, ուղղակի հրամանը գրանցենք ամսի 3-ին:

Մարինե

Դեկտեմբերի 30-ին հաստիքացուցակում այդ պաշտոնը չկար հլա:

Ալլա

Քանի որ 2022թ ձեր համար առաջին աշխատանքային օրը հունվարի 3-ն է, ապա կարող եք հունվարի 3-ով պաշտոնի փոփոխություն անել, իսկ աշխատողին, եթե աշխատանքի է անցնելու հունվարի 3-ից, պետք է հրամանը և գրանցման հայտը տաք դեկտեմբերի 30-ով, նշելով, որ աշխատանքի է անցնելու հունվարի 3-ից, նույնն էլ հաստիքացուցակի հաստատումը կատարել դեկտեմբերի 30-ով։

Ներսես

Կարող եք։

Մարինե

Բայց կարո՞ղ եմ հրամանի հղումները աշխատանքային օրով անել, օրինակ՝ 2022թ. հունվարի 3-ից հրամանում հղում կատարեմ և պաշտոնի տեղափոխման ուրիշ պաշտոնի ու դիմումների մեջ աշխատանքի ընդունվելը աշխատանքային օրով վերցնեմ, օրինակ՝ 2022թ. հունվարի 3-ից ընդունել աշխատանքի դիմումի մեջ: