Աննա.
Աշխատողն ընդունվել է աշխատանքի որոշակի ժամկետով, բացակայող աշխատողի փոխարեն մինչև նրա վերադարձը: Հիմնական աշխատողի վերադառնալուց հետո փոխարինողը տեղափոխվելու է այլ հաստիքի, որպես հիմնական աշխատող: Ի՞նչ բովանդակության հրաման պետք է տրվի այդ աշխատակցի վերաբերյալ: Կանխավ շնորհակալություն:
Պետք է կնքել համաձայնագիր, որում կնշվեն պայմանագրի փոփոխվող կետերը՝ ժամկետը, պաշտոնը, աշխատավարձի չափը (եթե փոփոխվելու է)։ Քանի որ դրանք աշխատանքի էական պայմաններ են, ապա պետք է ծանուցել աշխատողին։ Աշխատանքային օրենսգրքի համաձայն՝
«… գործատուն պարտավոր է գրավոր ծանուցել իր մոտ մինչև մեկ տարի աշխատողին ոչ ուշ, քան 14 օր առաջ, մեկից մինչև հինգ տարի աշխատողին` 35 օր առաջ, հինգից մինչև տասը տարի աշխատողին` 42 օր առաջ, տասից մինչև տասնհինգ տարի աշխատողին` 49 օր առաջ, տասնհինգ տարուց ավելի աշխատողին` 60 օր առաջ»։
Պետք է նշել հետևյալ տվյալները.
Աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտում, աշխատանքային պայմանագրում նշվում են`
1) անհատական իրավական ակտն ընդունելու, աշխատանքային պայմանագիրը կնքելու տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը.
2) աշխատողի անունը, ազգանունը, նրա ցանկությամբ` նաև հայրանունը.
3) կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձ գործատուի անունը, ազգանունը, նրա ցանկությամբ` նաև հայրանունը.
4) կառուցվածքային ստորաբաժանումը (դրա առկայության դեպքում).
5) աշխատանքը սկսելու տարին, ամիսը, ամսաթիվը.
6) պաշտոնի անվանումը և (կամ) աշխատանքային գործառույթները.
7) հիմնական աշխատավարձի չափը և (կամ) այն որոշելու ձևը.
8) աշխատողներին սահմանված կարգով տրվող հավելումները, հավելավճարները, լրավճարները և այլն.
9) անհատական իրավական ակտի կամ աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը (անհրաժեշտության դեպքում).
10) փորձաշրջան սահմանելու դեպքում` փորձաշրջանի տևողությունը և պայմանները.
11) աշխատաժամանակի ռեժիմը՝ աշխատաժամանակի նորմալ տևողություն կամ ոչ լրիվ աշխատաժամանակ կամ աշխատաժամանակի կրճատ տևողություն կամ աշխատաժամանակի գումարային հաշվարկ.
12) ամենամյա արձակուրդի տեսակը (նվազագույն, լրացուցիչ, երկարացված) և տևողությունը.
13) իրավական ակտը ստորագրող անձի պաշտոնը, անունը, ազգանունը:
Բարև Ձեզ: Վերը նշված մեկնաբանություններին հավելեմ հետևյալը, շատ չեմ մանրամասնում: Բովանդակությունը մոտավորապես այսպես ձևակերպեք. փոխարինող աշխատող՝ (անուն, ազգանուն)-ին հիմնական աշխատողի (անուն, ազգանուն)-ի վերադառնալու պատճառով ազատել աշխատանքից: Հիմքը՝ վերադարձողի դիմումը, ամիս ամսաթիվ, ստորագրություն: Տալիս եք նույն հրամանի պարագրաֆով հրաման, որով հիմնական աշխատանքի եք ընդունում տվյալ անձին: Չմոռանաք հրամաններում նշել ՀՀԱՕ-ի հղումների համապատասխան հոդվածը և այլն: