Իգոր.
Բարև Ձեզ, կարո՞ղ եք ինձ աշխատանքի ընդունման հրամանի օրինակելի ձև ուղարկել, կանխավ շնորհակալություն:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Իգոր.
Բարև Ձեզ, կարո՞ղ եք ինձ աշխատանքի ընդունման հրամանի օրինակելի ձև ուղարկել, կանխավ շնորհակալություն:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Հրաման N001-Ա (անհատական)
(Արամ Արամյանին աշխատանքի ընդունելու մասին)
10.08.2013թ. ք. Երևան
1. Արամ Արամյանին 2013 թվականի օգոստոսի 10-ից ընդունել աշխատանքի <> ՍՊԸ-ի (ՓԲԸ-ի, ՊՈԱԿ-ի, ՀՈԱԿ-ի և այլն) որպես հաշվապահ (կամ հաշվապահական հաշվառման բաժնում որպես հաշվապահ, կամ ֆինանսական բաժնում որպես տնտեսագետ և այլն):
2. Արամ Արամյանի համար սահմանել ամսական դրույքաչափ … դրամ չափով:
(կամ սահմանել ժամային դրույքաչափ` մեկ ժամվա համար … դրամ),
(կամ սահմանել գործավարձային դրույքաչափ, որը չի կարող պակաս լինել ՀՀ օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձից):
3. Արամ Արամյանի համար հավելավճարներ, հավելումներ, լրավճարներ չեն սահմանվում:
(կամ սույն աշխատանքը համարվում է առողջության համար ծանր, վնասակար, որի համար Օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Ա. Արամյանին վճարվում է հավելում, նրա տարիֆային աշխատավարձի 30%-ի (35,40, 45, 50…) չափով, կամ սույն աշխատանքը համարվում է առողջության համար առանձնապես ծանր կամ առանձնապես վնասակար աշխատանք, որի համար Օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սահմանվում է հավելում, նրա տարիֆային աշխատավարձի 50% (60,70,80…) չափով
(կամ աշխատողը ներգրավվում է գիշերային աշխատանքի (ժամը 22-ից մինչև 6-ը), որի յուրաքանչյուր ժամի համար Օրենսգրքի 184-րդ հոդվածի համաձայն` հաշվարկվում և վճարվում է հավելում ոչ պակաս ժամային դրույքաչափի 30%-ի (35,40,45,50…) չափով,
(կամ աշխատողը Օրենսգրքով սահմանված կարգով կարող է ներգրավվել արտաժամյա աշխատանքի, որի յուրաքանչյուր ժամի համար, ժամային դրույքաչափից բացի վճարվում է հավելում ժամային դրույքաչափի 50%-ից ոչ պակաս (55,60,65…) չափով,
(հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքը, եթե այն նախատեսված չէ աշխատանքի ժամանակացույցով, կողմերի համաձայնությամբ վարձատրվում է ժամային (oրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով, կամ աշխատողին մեկ ամսվա ընթացքում տրամադրվում է վճարովի այլ հանգստյան oր, կամ այդ oրը ավելացվում է ամենամյա արձակուրդին:
Աշխատանքի ժամանակացույցով օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքը վարձատրվում է ժամային (oրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով):
4. Սույն հրամանը գործում է մինչև հիմնական աշխատողի վերադարձը (կամ սույն հրամանը գործում է մինչև 2013 թվականի դեկտեմբերի 20-ը)
(Սույն կետը լրացվում է այն դեպքերում, երբ Օրենսգրքի դրույթներին համապատասխան աշխատողը աշխատանքի է ընդունվում որոշակի ժամկետով, կամ գործատուն կարող է, որպես նշված կետի պահանջ, հրամանում ներառել նաև անորոշ ժամկետով ձևակերպումը):
5. Արամ Արամյանի համար սահմանվում է փորձաշրջան —- ամիս տևողությամբ:
(Կողմերի համաձայնությամբ կարող է սահմանվել մինչև երեք ամիս տևողությամբ փորձաշրջան):
6. Արամ Արամյանի համար սահմանվում է ոչ լրիվ աշխատաժամանակով` օրական 6 ժամ աշխատանքային ռեժիմ (նորմալ աշխատաժամանակի դեպքում, այն է` օրական 8 ժամ կարող է չներառվել հրամանում):
Հրամանի հիմքը` Ա. Արամյանի դիմումը, կամ 10.08.2013 թվականին կնքված թիվ 001 աշխատանքային պայմանագիրը:
(Սույն կետը լրացվում է այն դեպքերում, երբ առկա է իրավական ակտի ընդունման հիմքերից մեկը: Նշված հիմքերի բացակայության դեպքում հիմքը չի նշվում:)
Տնօրեն __________
Ծանոթացա հրամանին Ա. Արամյան 10.08.2013թ.
Ստացա հրամանի մեկ օրինակը Ա. Արամյան 13.08.2013թ.
Բարև Ձեզ, կարո՞ղ եք ինձ աշխատանքի ընդունման հրամանի օրինակելի ձև ուղարկել, կանխավ շնորհակալություն: