Աշխատանքի ընդունման հետ կապված

Arus.

Ողջույն: Ես Ա/Ձ եմ և ցանկանում աշխատողի աշխատանքի ընդունեմ: Բացի պայմանագիր կնքելուց անհրաժե՞շտ է արդյոք, որ ինքը աշխատանքի ընդունման դիմում գրի, իսկ ես աշխատանքի ընդունման հրաման տամ: Իմ հաշվապահը ասում է, որ կարիք չկա, իսկ ես կարծում եմ` անհրաժեշտ է: Խնդրում եմ, եթե հնարավոր է, օգնեք ճիշտ վարվեմ, և էլ ի՞նչ քալեր պետք է անեմ, աշխատանքի ընդունելու համար: Եթե հնարավոր է` քայլ առ քայլ գրեք: Շատ շնորհակալ կլինեմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Նարինե

Այո, անհրաժեշտ է, ընդ որում հրամանը կազմվում է 2 օրինակից պայմանագրի նման: 1 օրինակը աշխատողի համար է: Այնուհետև պետք է սոցապին հայտ և ստաժ ներկայացնեք:

Anya

Սխալ մի պատասխանեք, եթե լավ տեղյակ չեք, հարգելի Նարինե:
Աշխատողին աշխատանքի կարող եք ընդունել կամ պայմանագրով, կամ հրամանով, իսկ դիմումը պարտադիր չէ, Ձեր հաշհվապահը ճիշտ է, ծանոթացնում եք ներքին կարգապահական կանոններին, անցկացնում եք նախնական հրահանգավորում,ծանոթացնում եք ներքին իրավական այլ ակտերին, եթե այդպիսիք առկա են և վերաբերվում են տվյալ աշխատողին, հետո ինչպես նշվեց աշխատանքի ընդունման մասին հայտ և ստաժի մասին տեղեկություններ տալիս եք սոցապ:

Նարինե

Հարգելի Անյա, նման կերպ հարցին պատասխանելիս լավ կլիներ օրենքից հղումներ կատարեիք:
Այնուհանդերձ կարծում եմ Ձեզ համար շատ օգտակար կլինի վերընթերցել ՀՀ Աշխատանքային օրենսգրքի հոդված 84-ի 3-րդ կետը` ուշադրությունը սևեռելով “և”-ի վրա:
Ինչպես նաև կարդացեք ՀՀ կառավարության 16 հունիսի 2006 թվականի N 876-Ն որշումը և ՀՀ օրենքը իրավական ակտերի մասին` ընդունված 2002 թվականի ապրիլի 3-ին:

Արտակ

Հարգելի Նարինե,
կարծում եմ Ձեզ համար ևս շատ օգտակար կլինի վերընթերցել ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 14 հոդվածի 1-ին մասը` ուշադրությունը սևեռելով “կամ” -ի վրա: Բավականին հստակ է, որ օրենքը տալիս է այլընտրանքի հնարավորություն` աշխատանքային հարաբերությունները սահմանելու գրավոր աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով /Հրամանով/:

876-Ն որոշումով կարգավորվում են այլ հարցեր, և ոչ մի կերպ հրամանը պարտադիր պայման չի սահմանվում, /ավելին որոշման 17-րդ կետը նույնպես վկայում է հրամանի և պայմանագրի հավասարազորության մասին/, իսկ “Իրավական ակտերի մասին” ՀՀ օրենքին Ձեր հղումը ընդհանրապես անհասկանալի է:

Առկա չէ օրենսդրության որևէ դրույթ որով կպարտադրվեր դիմումի առկայությունը:
Այն կարող է միայն տեղին լինել այն դեպքում, երբ աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով /այսինքն հրամանով/, կամ գործատուի ներքին կանոնակարգով դիմումի ներկայացնելը աշխատանքի ընդունման համար պարտադիր պայման սահմանելիս: