Անի․
Բարև Ձեզ։ Քանի՞ օր շուտ պետք է աշխատողը դիմում գրի աշխատանքի ընդունվելու համար:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Անի․
Բարև Ձեզ։ Քանի՞ օր շուտ պետք է աշխատողը դիմում գրի աշխատանքի ընդունվելու համար:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Քանի օր շուտ ուզում է՝ թող գրի, կարևորը գրանցման հայտի ներկայացնելն է և տնօրենի մակագրությունը, թե ամսի քանիսից պետք է անցնի աշխատանքի: Սակայն հիմա աշխատանքի ընդունվելուց դիմումը պարտադիր չի, կազմվում է աշխատանքային պայմանագիր՝ նշելով պաշտոնը, աշխատավարձը, արձակուրդային օրերը և վերջ․․․
Աշխատանքային հարաբերությունների սկիզբ և պաշտոնի սկիզբը նշում եք նույն օրը, այսինքն՝ աշխատանքը սկսում է այդ օրը այդ պաշտոնով, գրանցման հայտը ուղարկում եք 1 օր առաջ, կամ տվյալ օրը մինչև ժամը 14:00-ն: Վերջը կնշեք այն ժամանակ, երբ աշխատողը կազատվի աշխատանքից: Ձեզ հաջողություններ:
Աշխատանքի ընդունման դիմումի ամսաթիվը կարող է համընկնել աշխատանքային պայմանագրի աշխատանքային սկզբի հետ կամ նույնիսկ գրված լինի մի քանի օր առաջ: Կարևորը գրանցման հայտը ներկայացնեք 1 օր առաջ, որ խնդիրներ չունենաք։
Քանի օր շուտ հարմար են գտնում կողմերը, սակայն աշխատողի գրանցման հայտը պետք է ներկայացվի աշխատանքը սկսելու առաջին օրվա մինչև ժամը 14:00-ն: