Դավիթ․
Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին, կանխավ շնորհակալություն: Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդված 2-ին կետի գործատուն ցանկանում է լուծել ինձ հետ կնքված անժամկետ աշխատանքային պայմանագիրը։ Սակայն այդ մասին նախապես չի ծանուցել։ Զանգահարելով ինձ կադրերի բաժնից՝ առաջարկում են դիմումիս համաձայն դուրս գամ աշխատանքից 3 ամիս աշխատավարձ վճարելու պայմանով, հակառակ դեպքում ավելի վատ կլինի։ Խնդրում եմ օգնեք՝ կարո՞ղ եմ հրաժարվել այդ առաջարկից, և եթե հրաժարվեմ՝ ինչի՞ կարելի է սպասել։ Ասեմ նա,և որ ինձ առաջակում է աշխատանք իմ բնակության վայրից 150 կիլոմետր հեռավորության վրա այլ մասնաճյուղում։ Արդյո՞ք ունեն դրա իրավունքը։
ԱՕ Հոդված 113
կարդացեք նաև ԱՕ 105 հոդվածը, քանի որ իմ կարծիքով դա աշխատանքի էական պայմաններից մեկի փոխում է,
5. Եթե աշխատանքի նախկին էական պայմանները չեն կարող պահպանվել, իսկ աշխատողը չի տվել իր գրավոր համաձայնությունը աշխատանքը նոր պայմաններում շարունակելու համար, ապա աշխատանքային պայմանագիրը լուծվում է սույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն: