Մերի.
Բարև ձեզ: Ես 2009 թ. նոյեմբերի 9-ին աշխատանքի եմ ընդունվել Երևանի փրկարար ծառայությունում որպես տեխնիկ: 2010թ. սեպտեմբերից գնացել եմ ֆիզ. արձակուրդ, այնուհետև երեխայի խնամքի արձակուրդ: 2011թ. սեպտեմբերից կրկին գնացել եմ ֆիզ. արձակուրդ: Այժմ գտնվում եմ երեխայի խնամքի արձակուրդում, սակայն մեր հիմնարկում տեխնիկի հաստիքը կրճատվում է: Ինձ հետաքրքիր է` ինձ կտեղափոխե՞ն այլ աշխատանքի, և թե որքան ժամանակ չեն կարող ազատել աշխատանքից: Նախապես շնորհակալություն:
Արձակուրդի ընթացքում իրավունք չկա ազատելու քեզ աշխատանքից, պետք է տեղափոխեն ուրիշ հաստիքի քո համաձայնությամբ: