Վիկտորյա.
Բարև Ձեզ։ Դուրս եմ գալիս աշխատանքից։ Ունեմ նոր աշխատանքի առաջարկ։ Նոր գործատուս խնդրել է միանալ նոյեմբերի 15-ին, որպեսզի սկսեմ ղեկավարել նոր պրոեկտը, որը կմեկնարկի այդ օրը։ Ներկայիս գործատուն հետևելով օրենքին ասում է, որ պետք է աշխատեմ մինչև նոյեմբերի 17-ը ներառյալ (1 ամիս դուրս գալու մասին հայտնելուց հետո): Ունեմ 3 օր արձակուրդ, որը նախատեսում եմ գրել նոյեմբերի 15-17, որպեսզի կարողանամ միանալ նոր թիմին։ Հիմա հարց. օրենքի տեսանկյունից ի՞նչ խնդիր կառաջանա, եթե ես 3 օր գրանցված լինեմ երկու տեղ, որոնցից մեկում կլինեմ արձակուրդում։ Շնորհակալ եմ։
Ոչ մի խնդիր։ Ուղղակի երկրորդ տեղը կարող է սկզբնական լինի համատեղություն, հետո վերաձևակերպեն հիմնական։ Կարող են միանգամից ձևակերպեն հիմնական, եթե չեք ունենալու փորձաշրջան։
Կարծում եմ խնդիր կունենաք այսօրվա գործատուի հետ, քանի որ նշված 3 օրերի ընթացքում դեռ պետք է ազատման հաշվով ձեր համար հայտ ներկայացնի ու նաև աշխատանքների փոխանցման խնդիրներ էլ կարող են ծագել:
Հարգելի Վիկտորիա, եթե ազատվելու եք աշխատանքից նախկին գործատուի հետ կունենաք խնդիր, որովհետև աշխատանքից ազատվելու դեպքում նախապես զգուշացնում են իսկ եթե չեք ազատվելու խնդիր չի լինի, համատեղությամբ կարող եք աշխատել:
Ճիշտ կլինի ներկայիս գործատուի հետ համաձայնեցնել:
Բացարձակապես ոչ մի խնդիր: