Աշխատանքից ազատման վերաբերյալ

Անուշ․

Բարև ձեզ։ Եթե ուսուցչուհին արձակուրդի ընթացքում իր դիմումի համաձային ազատվում է աշխատանքից, գումարի հետ պահում կատարվու՞մ է, թե՞ ոչ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Եթե անգամ հետկանչ է կատարվելու գումարի հետ պահում չի կատարվում, կարող է ազատվել նաև արձակուրդին հաջորդող օրվանից:

Ալլա

Պետք է ազատվի արձակուրդը վերջանալուց հետո, կամ պետք է հետ կանչեք արձակուրդից, բայց վճարված արձակուրդայինի գումարը ետ պահել չեք կարող, պետք է հաշվեք ինչքան վերջնահաշվարկ ունի ստանալու, կատարեք վերահաշվարկ։

Tigran

Գումարի հետ պահում չի կատարվում:

Անուշ

Հարգելի Տիգրան, իր հասանելիք ամենամյա արձակուրդը 33 օր է, բայց տրամադրվել է 42 օր, այս դեպքում էլ հետ պահում չի՞ կատարվում:

Tigran

Հարց է առաջանում՝ բա այդպիսի հաշվարկի սխալը ում մեղքով է պետք է ուղղում կատարվի: ԱՕ հ213, 1. Աշխատավարձից պահումները կարող են կատարվել օրենքով սահմանված կարգով և դեպքերում:
2. Գործատուին ունեցած աշխատողի պարտքերը մարելու համար աշխատավարձից պահվում կամ գանձվում են`
1) աշխատավարձի հաշվին աշխատողին տրված կանխավճարը.
2) հաշվարկային մեխանիկական սխալների հետևանքով կատարված ավել վճարումները.
3) գործուղման կամ աշխատանքի այլ վայր փոխադրվելու կամ առանձին գործողությունների կատարման համար աշխատողին տրված կանխավճարի չծախսված և ժամանակին չվերադարձված գումարը.
4) աշխատողի մեղքով գործատուին պատճառված վնասի հատուցման գումարը:
Սույն մասում նշված դեպքերում, եթե աշխատողի պարտքը չի գերազանցում նրա մեկ ամսվա միջին աշխատավարձը, ապա գործատուն իրավունք ունի կատարելու պահումներ, եթե կանխավճարի վերադարձման համար սահմանված ժամկետը լրանալու, հաշվարկային մեխանիկական սխալների հետևանքով կատարված ավել վճարումը կատարելու, կանխավճարի չծախսված և ժամանակին չվերադարձված գումարը վերադարձնելու և աշխատողի հասցրած վնասը հայտնաբերվելու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում, պահումներ կատարելու մասին ընդունել է համապատասխան իրավական ակտ: Գործատուի պարտքերը մարելու համար աշխատողների աշխատավարձից պահումներ կամ գանձումներ կարող են կատարվել նաև, երբ աշխատողն ազատվում է աշխատանքից մինչև այն աշխատանքային տարվա ավարտը, որի համար նրան տրամադրվել էր արձակուրդ: Այդ դեպքում գանձվում է չաշխատած օրերի համար վճարված գումարը: Այդ օրերի համար գանձումները կատարվում են, եթե աշխատողը աշխատանքից ազատվել է սույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ, 7-րդ, 12-րդ, 13-րդ կետերով, 112-րդ հոդվածի 1-ին մասով, 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ, 8-10-րդ կետերով նախատեսված դեպքերում:
3. Չի թույլատրվում աշխատողից պահել կամ գանձել օրենքի սխալ կիրառմամբ հաշվարկված և ավել վճարված աշխատավարձը, բացառությամբ հաշվարկային մեխանիկական սխալների դեպքերի:

Էմիլի

Ոչ, գումարի հետ գանձում չի արվում, պարզապես հրամանով կարող եք ազատել արձակուրդը վերաջանալու հենց հաջորդող օրվանից:

Nerses

Գումարից հետ պահում չի կատարվում:
Պետք է կատարեք նաև վերջնահաշվարկ: