Սուսաննա.
Բարև Ձեզ: 2006 թվականին կնքած աշխատանքային պայմանագրի կետերից մեկով՝ գործատուն իր նախաձեռնությամբ իրավունք ունի լուծել աշխատանքային պայմանագիրը, իսկ մեկ այլ կետով՝ պայմանագիրը գործում է անորոշ ժամկետով: Մյուս կողմից ԱՕ-ի 113-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն Գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող աշխատողի վաթսուներեք տարին, իսկ տարիքային կենսաթոշակի իրավունք չունեցող աշխատողի վաթսունհինգ տարին լրանալու դեպքում, եթե համապատասխան հիմքը նախատեսված է աշխատանքային պայմանագրով: Դիցուք՝ 2020թ.-ի հոկտեմբերին լրացել է աշխատողի 63 տարին: Գործատուն կարո՞ղ է այժմ 2021թ.-ի մայիսին աշխատողին ծանուցել և 2 ամիս անց ազատել աշխատանքից:
Կա ՍԴ որոշում այն մասին, որ աշխատողի կենսաթոշակային լրացած տարիքը հիմք չէ ազատման:
Բարև Ձեզ: Աշխատանքային օրենսգրքի հոդված 115. Աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցումը
Սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 7-րդ և 11-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է գրավոր ծանուցել իր մոտ մինչև մեկ տարի աշխատողին ոչ ուշ, քան 14 օր առաջ, մեկից մինչև հինգ տարի աշխատողին` 35 օր առաջ, հինգից մինչև տասը տարի աշխատողին` 42 օր առաջ, տասից մինչև տասնհինգ տարի աշխատողին` 49 օր առաջ, տասնհինգ տարուց ավելի աշխատողին` 60 օր առաջ:
Չմոռանաք նաև՝
Հոդված 129. Արձակման նպաստը
1. Սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 7-րդ և 11-րդ կետերով նախատեսված դեպքերում աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն, հաշվի առնելով տվյալ գործատուի մոտ աշխատողի անընդմեջ աշխատանքային ստաժը, աշխատողին վճարում է արձակման նպաստ`
1) մինչև մեկ տարի աշխատելու դեպքում` միջին օրական աշխատավարձի տասնապատիկի չափով.
2) մեկից մինչև հինգ տարի աշխատելու դեպքում` միջին օրական աշխատավարձի քսանհինգապատիկի չափով.
3) հինգից մինչև տասը տարի աշխատելու դեպքում` միջին օրական աշխատավարձի երեսնապատիկի չափով.
4) տասից մինչև տասնհինգ տարի աշխատելու դեպքում` միջին օրական աշխատավարձի երեսունհինգապատիկի չափով.
5) տասնհինգ տարի և ավելի աշխատելու դեպքում` միջին օրական աշխատավարձի քառասունչորսապատիկի չափով:
Այո, կարող է:
Գործատուն կարող է հիմնավորել և ազատել աշխատանքից յուրաքանչյուրին նախապես այդ մասին ծանուցելով։