Ռուզաննա.
Բարև Ձեզ։ Եթե աշխատանքային տարվա ընթացքում կապված ֆինանսական ճգնաժամի հետ կազմակերպության վերադասը առաջարկում է փոխել նախահաշիվը, ինչի հետևանքով կրճատվում են որոշ մարդկանց հաստիքներ։ Խնդրում եմ ասեք՝ արդյո՞ք պետք է տվյալ մարդկանց ծանուցել այդ մասին, և ինչքա՞ն ժամանակ առաջ պետք է դա անել։
Կազմակերպության լուծարման դեպքում աշխատողին պետք է ծանուցվի և վճարվի վերջնահաշվարկ, արձակման նպաստ, ՀՀ աշխատանքային օրենսգիրք 113 հոդված,սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 7-րդ և 11-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծելու, ինչպես նաև սույն օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում գործատուն պարտավոր է գրավոր ծանուցել իր մոտ մինչև մեկ տարի աշխատողին ոչ ուշ, քան 14 օր առաջ, մեկից մինչև հինգ տարի աշխատողին 35 օր առաջ, հինգից մինչև տասը տարի աշխատողին 42 օր առաջ, տասից մինչև տասնհինգ տարի աշխատողին 49 օր առաջ, տասնհինգ տարուց ավելի աշխատողին 60 օր առաջ, իսկ սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով նախատեսված հիմքով` 3 օր առաջ:
Հաստիքների կրճատման դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան երկու ամիս առաջ:
Հոդված 113. արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և (կամ) արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման դեպքում.
Սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան երկու ամիս առաջ։