Բարև Ձեզ: Եթե աշխատակցի հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր 3 ամիս սահմանված փորձաշրջանով, աշխատակիցը մինչ փորձաշրջանի ավարտը 3 օր առաջ պետք է գրավոր ծանուցի գործատուին աշխատանքից ազատվելու համար, թե՞ ըստ 112 հոդվածի 30 օր առաջ։
Եթե աշխատակցի հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր երեք ամիս սահմանված փորձաշրջանով և ժամկետը լրանալուց հետո գործատուն չի ցանկանում շարունակել պայմանագիրը՝ ապա առանց գրավոր ծանուցման կարող է ազատել աշխատանքից:
Եթե սահմանված է 3 ամսով ընդունել աշխատանքի, ապա կարող եք պայմանագրի վերջում,առանց գրավոր ծանուցման ազատել աշխատանքից:
2 կողմն էլ պետք է ծանուցեն միմյանց 3 օր առաջ
փորձաշրջանի արդյունքում կամ պետք է շարունակվեն աշխ.հարաբերությունները,կամ ոչ, ու որևէ ծանուցման կարիք չկա,հատկապես գործատուի կողմից,