Աշխատանքից ազատման դեպքում

Մարինե.

Բարև Ձեզ: Եթե հիմնական աշխատողը ազատվում է աշխատանքից` երեխայի խնամքի արձակուրդից անմիջապես հետո, նրա փոխարեն ժամանակավոր աշխատողի համար պե՞տք է տրվի հրաման տվյալ պաշտոնում հաստատելու մասին` հիմք ընդունելով հիմնական աշխատողի ազատվելը: Եվ, եթե աշխատողը երեխայի խնամքի արձակուրդից հետո անմիջապես ազատվում է աշխատանքից, նրա անունը ներառու՞մ ենք աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրում՝ աշխատանքից ազատվելու պահին:
Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Քանի որ ժամանակին տվել եք հայտ խնամքի արձակուրդ տրամադրելու վերաբերյալ, որտեղ նշվում է արձակուրդի ավարտը, ապա աշխատողը ավտոմատ կերպով լինելու է ձեր ցուցակներում և նրան ազատելուց պետք է վերջնահաշվարկ վճարեք, ուստի` այո, ներառելու եք աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրում։

Մարինե

Շնորհակալություն

Զոյա

Հարգելի Մարինե, երկու դեպքում էլ տալիս եք հրաման` և’ ազատման, և’ ընդունման, իսկ երեխայի խնամքի արձակուրդից անմիջապես հետո ազատվելու դեպքում ներառում եք անունը աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրում, որովհետև քանի ազատված չէ, նա Ձեր աշխատողն է:

Մարինե

Շնորհակալություն

Tigran

Ժամանակավոր աշխատողի համար այո, պետք է տրվի հրաման տվյալ պաշտոնում այսինչ օրվանից սկսած հիմնական աշխատող համարելու` հիմք ընդունելով հիմնական աշխատողի ազատվելու հանգամանքը:

Մարինե

Շնորհակալություն

Karine

Այո, ժամանակավոր աշխատողի համար պետք է հրամանագրել որպես հիմնական աշխատող։ Իսկ աշխատանքից ազատվող աշխատակցին հաշվարկեք վերջնահաշվարկ և ազատեք։