Վարդ.
Աշխատանքային օրենսգրքի 195 հոդված 2-րդ պարբերության վերտառությամբ.
Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու լրիվ ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողին վճարված ամենամսյա աշխատավարձի (ներառյալ` լրավճարների, հավելավճարների և պարգևատրումների) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով: Հաշվառման ենթակա տասներկու լրիվ ամիսներում չպետք է ներառվեն այն ժամանակահատվածները, որոնց ընթացքում աշխատողը գտնվել է ժամանակավոր անաշխատունակության մեջ, ամենամյա հերթական արձակուրդում, հղիության և ծննդաբերության, չվճարվող կամ երեխային խնամելու համար արձակուրդում: Եթե որևէ պատճառով տասներկու ամիսները լրիվ չեն ձևավորվում, ապա աշխատողի միջին աշխատավարձի չափը հաշվարկվում է հնարավոր մյուս բոլոր միմյանց նախորդող լրիվ ամիսների և դրանց համար աշխատողին վճարված աշխատավարձի (ներառյալ` լրավճարների, հավելավճարների և պարգևատրումների) ընդհանուր գումարը լրիվ ամիսների թվի վրա բաժանելու միջոցով:
Հարցս հետևյալն է. Եթե որևէ պատճառով տասներկու ամիսները լրիվ չեն ձևավորվում, ապա աշխատողի միջին աշխատավարձը հաշվարկելու համար պետք է սահմանափակվել դեպքին նախորդող 12 ամինսների շրջանակում (օրինակ. ներառյալ 06-2009 մինչեվ ներառյալ 05-2010), թե պետք է այնքան հետ գնալ (06-2009-ից առաջ), մինչեվ ձեվավորվեն անհրաժեշտ 12 ամիսները։
Եթե հաշվարկման ենթակա լրիվ ամիսները չեն ձևավորվում աշխատողի ժամանակավոր անաշխատունակության մեջ, վճարովի արձակուրդում, հղիության և ծննդաբերության արձակուրդում, չվճարվող կամ երեխային խնամելու համար արձակուրդում գտնվելու կամ այլ հարգելի պատճառով աշխատանքից բացակայելու պատճառով, ապա այդ ոչ լրիվ ամիսների փոխարեն հաշվարկման համար հիմք է ընդունվում վերջին մեկ լրիվ ամսվա աշխատավարձի դրույքաչափը:’
հետևում է, որ
1. լրիվ ամիսները ձևավորելու համար 12 ամսից ավել հետ գնալ պետք չէ:
2. եթե աշխատակիցը աշխատել է 12 ամիս և ավել, ապա, եթե այդ ամիսները լրիվ են (աշխատանքային բոլոր օրերին աշխատակիցը ներկա է եղել)` միջին աշխատավարձը հաշվարկվում է բաժանելով 12-ի:
3. եթե աշխատակիցը աշխատել է 12 ամսից քիչ (նոր է ընդունվել), ապա եթե այդ ամիսները լրիվ են (աշխատանքային բոլոր օրերին աշխատակիցը ներկա է եղել)` միջին աշխատավարձը հաշվարկվում է բոլոր լրիվ ամիսների թվի վրա բաժանելու միջոցով:
4. հարգելի բացակայության դեպքում ոչ լրիվ ամիսների համար հաշվարկի հիմքում ընդունել վերջին դրույքաչափը:
5. անհարգելի բացակայության դեպքում այդ ամիսները չեն մասնակցում հաշվարկում: