Գոհար.
Որտեղի՞ց գտնեմ օրենքները, որով հաշվարկվում է արձակուրդաինը, աշխատավարձը, բյուլետենը, վերջնահաշվարկը /ֆորմուլան այդ հաշվարկների/: Ո՞ր իրավական ակտում կարող եմ ծանոթանալ:
Ցանկանում եմ ծանոթանալ կադրային գործին։ Խնդրում եմ տրամադրել ինձ հղում համապատասխան գրականությանը։
Ուսումնասիրեք հարկային օրենսգիրքը և աշխատանքային օրենսգիրք։
Բացի Հարկային և Աշխատանքային օրենսգրքերից կարդացեք նաև Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին օրենքը։ Ուսումնասիրեք նաև triple_c.am կայքը։ Այնտեղ կան բոլոր անհրաժեշտ հաշվիչները։
Պետք է ուսումնասիրեք հարկային օրենսգիրքը և աշխատանքային օրենսգիրքը ու այլ անհրաժեշտ կարգերը ու օրենքները։ Կողմնորոշվեք, թե որ ոլորտի մասով եք ցանկանում մասնագիտանալ՝ պետական, թե մասնավոր: Կան առանձնահատկություններ որոնք միայն ըստ ոլորտի են:
Միայն ուսումնասիրելը չի օգնի ձեզ, դիմեք համապատասխան մասնագետների, քանի որ կարդալով այնքան էլ չես տիրապետում օրենքների և իրավական ակտերի նրբություններին։
ՀՀ ԱՕ 195 հոդված, միջին աշխատավարձի մասին օրենք