Մարի.
Բարև ձեզ: Խնդրում եմ, ասացեք՝ հիմնական կենսաթոշակի չափը 2020 թվականի դրությամբ 18 000 դրա՞մ է: Խնդրում եմ նաև հաշվարկել 46 տարվա աշխատանքային ստաժով կենսաթոշակառուի կենսաթոշակի ամսական գումարը, ինչպես նաև նշեք՝ արդյո՞ք ազդում է հաշվարկի վրա նրա մասնագիտությունը (բժիշկ՝ թերապևտ):
Աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու կարգը
Մինչև 10 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի առկայության դեպքում աշխատանքային կենսաթոշակը հաշվարկվում է Կ=Հ+ (Ս X Ա) X Գ բանաձևով, իսկ 10 տարուց ավելի աշխատանքային ստաժի առկայության դեպքում՝ Կ=Հ+ (10 X Ա+(Ս-10) X Ա1) X Գ բանաձևով, որտեղ`
Կ-ն կենսաթոշակի ամսական գումարն է,
Հ-ն` հիմնական կենսաթոշակի չափը,
Ս-ն` աշխատանքային ստաժի տարիները,
Ա-ն` մինչև 10 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը,
Ա1-ը` 10 տարին գերազանցող աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը,
Գ-ն` կենսաթոշակառուի անձնական գործակիցը:
Կենսաթոշակառուի անձնական գործակիցը սահմանվում է`
1) մինչև 10 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի մեկ տարվա համար` 0,1.
2) 11-ից մինչև 40 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի մեկ տարվա համար` 0,01.
3) 40 տարուց ավելի աշխատանքային ստաժի մեկ տարվա համար` 0,02:
Կենսաթոշակառուի անձնական գործակիցը հաշվարկվում է`
ա) մինչև 10 տարվա (ներառյալ) ստաժի առկայության դեպքում` Գ=0,1 X Ս բանաձևով.
բ) 11-ից մինչև 40 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի առկայության դեպքում` Գ=1+0,01 X (Ս-10) բանաձևով.
գ) 40 տարուց ավելի աշխատանքային ստաժի առկայության դեպքում` Գ=1.3+0,02 X (Ս-40) բանաձևով:
Կենսաթոշակառուի անձնական գործակիցը չի կարող գերազանցել 2-ը:
Աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը՝ առաջին տասը տարվա համար՝ 950 դրամ է, տասը տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար՝ 500 դրամ:
64 610 ՀՀ դրամ է ստացվում:
Հարգելի Հայարփի, ինչպե՞ս ստացաք այս թիվը:
Ձեր թոշակը պետք է 2020թ.-ից կազմի 57 050 դրամ, նայեք այս հղումով և աղյուսակը:
Շնորհակալություն, հարգելի Տիգրան:
Խնդրում եմ, ինձ ասեք հիմնական կենսաթոշակի չափը, ես ինչքան հաշվում եմ բանաձևով, Ձեր հաշվիչի թիվը չեմ ստանում։ Նախապես շնորհակալություն։
46 տարվա աշխատանքային ստաժի դեպքում աշխատանքային կենսաթոշակը կկազմի` 18 000 + (10 × 950 դրամ + (46 – 10) x 500 դրամ) x 1,42 (գործակից) = 57 050 դրամ:
40 տարուց ավելի աշխատանքային ստաժի առկայության դեպքում` Գ = 1.3 + 0,02 X (46 – 40) բանաձևով․ Գ = 1.42:
ՀՀ կառավարության որոշումը հիմնական կենսաթոշակի, նվազագույն կենսաթոշակի և թաղման նպաստի չափերը, ստաժի մեկ տարվա արժեքը, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողների հաշմանդամության և նրանց ընտանիքների անդամների կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակների չափերը սահմանելու մասին․ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=137992։
Կենսաթոշակի հաշվարկման ժամանակ տարբերություն չկա՞, թե տվյալ մարդը ինչ է աշխատել` ղեկավար է եղել, թե ոչ։