Աշխատանքային ստաժը 1. Աշխատանքային ստաժը այն ժամանակահատվածն է, որի ընթացքում քաղաքացին եղել է սույն օրենսգրքով կարգավորվող աշխատանքային հարաբերությունների մեջ, ինչպես նաև այլ ժամանակահատվածներ, որոնք, նորմատիվ իրավական ակտերին կամ կոլեկտիվ պայմանագրերին համապատասխան, կարող են հաշվարկվել աշխատանքային ստաժում, որով աշխատանքային օրենսդրությունը, այլ նորմատիվ իրավական ակտերը և կոլեկտիվ պայմանագրերը պայմանավորում են որոշակի աշխատանքային իրավունքներ կամ աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ ու արտոնություններ: Աշխատանքային ստաժը կարող է լինել1) ընդհանուր աշխատանքային ստաժ, որում հաշվարկվում է քաղաքացու աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու ամբողջ ժամանակահատվածը, ինչպես նաև այլ ժամանակահատվածներ, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ թույլատրվում է հաշվարկել աշխատանքային ստաժում.
2) մասնագիտական աշխատանքային ստաժ, որում հաշվարկվում են քաղաքացու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված մասնագիտական կրթության, իսկ տվյալ աշխատանքի նկարագրով (պաշտոնի անձնագրով) որոշակի մասնագիտական կրթություն նախատեսված լինելու դեպքում՝ այդ կրթության մասին վկայող փաստաթղթում նշված որակավորմանը կամ մասնագիտությանը համապատասխանող աշխատանքային ստաժը՝ անկախ պետական կամ մասնավոր ոլորտներում կատարած աշխատանքից, ինչպես նաև այլ ժամանակահատվածներ, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ թույլատրվում է հաշվարկել տվյալ տեսակի աշխատանքային ստաժում: Մասնագիտական աշխատանքային ստաժը ներառում է համապատասխան որակավորում ստանալուց հետո աշխատած ժամանակահատվածը.
3) որոշակի կազմակերպությունում կամ միևնույն գործատուի մոտ աշխատանքային ստաժ, որում հաշվարկվում է տվյալ աշխատատեղում աշխատաժամանակը, ինչպես նաև այն ժամանակահատվածները, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ թույլատրվում է հաշվարկել տվյալ տիպի աշխատանքային ստաժում.
4) անընդմեջ աշխատանքային ստաժ, որում հաշվարկվում է միևնույն կազմակերպությունում (գործատուի մոտ) կամ մի քանի կազմակերպություններում (գործատուների մոտ) աշխատանքի ժամանակահատվածը, եթե մի աշխատատեղից մյուսի փոխադրումը կատարվել է գործատուների փոխադարձ համաձայնությամբ կամ աշխատանքային ստաժը չընդհատող այլ հիմքերով, կամ եթե մի աշխատանքից մյուսին անցնելու ընդմիջումները չեն գերազանցել մեկ ամիսը.
5) (կետն ուժը կորցրել է 03.05.23 ՀՕ-160-Ն)
2. Աշխատանքային ստաժի հաշվարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության
ԱՕ Հոդված 20.
Աշխատանքային ստաժը 1. Աշխատանքային ստաժը այն ժամանակահատվածն է, որի ընթացքում քաղաքացին եղել է սույն օրենսգրքով կարգավորվող աշխատանքային հարաբերությունների մեջ, ինչպես նաև այլ ժամանակահատվածներ, որոնք, նորմատիվ իրավական ակտերին կամ կոլեկտիվ պայմանագրերին համապատասխան, կարող են հաշվարկվել աշխատանքային ստաժում, որով աշխատանքային օրենսդրությունը, այլ նորմատիվ իրավական ակտերը և կոլեկտիվ պայմանագրերը պայմանավորում են որոշակի աշխատանքային իրավունքներ կամ աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ ու արտոնություններ: Աշխատանքային ստաժը կարող է լինել
1) ընդհանուր աշխատանքային ստաժ, որում հաշվարկվում է քաղաքացու
աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու ամբողջ ժամանակահատվածը, ինչպես նաև այլ ժամանակահատվածներ, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ թույլատրվում է հաշվարկել աշխատանքային ստաժում.2) մասնագիտական աշխատանքային ստաժ, որում հաշվարկվում են քաղաքացու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված մասնագիտական կրթության, իսկ տվյալ աշխատանքի նկարագրով (պաշտոնի անձնագրով) որոշակի մասնագիտական կրթություն նախատեսված լինելու դեպքում՝ այդ կրթության մասին վկայող փաստաթղթում նշված որակավորմանը կամ մասնագիտությանը համապատասխանող աշխատանքային ստաժը՝ անկախ պետական կամ մասնավոր ոլորտներում կատարած աշխատանքից, ինչպես նաև այլ ժամանակահատվածներ, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ թույլատրվում է հաշվարկել տվյալ տեսակի աշխատանքային ստաժում: Մասնագիտական աշխատանքային ստաժը ներառում է համապատասխան որակավորում ստանալուց հետո աշխատած ժամանակահատվածը.