Աշխատանքային պայմանագրերի համարակալման վերաբերյալ

Ողջույն, հարգելի գործընկերներ:

Կարելի՞ է արդյոք աշխատանքային պայմանագրերը համարակելել յուրաքանչյուր տարի 01 համարից, օրինակ՝ 01/2020 կամ 01/2021: Աշխատանքային պայմանագրերի համարակալումը ի՞նչ իրավական ակտով է կարգավորվում:

Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Աշխատանքային պայմանագրերի համարակալումը որևէ իրավական ակտով չի կարգավորվում:
Համարակալման կարգի սահմանումը ու վարումը դա ձեր ներքին կազմակերպական հարց է: Կարևորը աշխատողների օրինական գրանցումն ապահովելն է, մյուս տարի հնարավոր է նման հարցերի մասին արդեն հստակ կարգավորումներ սահմանվեն, 01.07.2021-ից ոչ շուտ:

Քնարիկ

Իհարկե, կարող եք համարակալել նման ձևով, հեշտությամբ կարող եք հետո իմանալ, թե որ թվից է ընդունվել աշխատակիցը: Կարգավորման իրավական ակտի չեմ հանդիպել:

Nerses

Դա ներքին կարգապահական հարց է, Ձեր հայեցողությամբ կարող եք գրել:

karine

Այո, շատ ավելի նպատակահարմար է յուրաքանչյուր տարի սկսեք նոր համարակալումով։ Այն իրավական ակտով չի կարգավորվում: