Աշխատանքային պայմանագրի լուծարում

Էմիլի.

Մեկ հարց ունեմ հարգելի հաշվապահներ. եթե աշխատանքային պայմանագիրը կքնվել է մինչև դեկտեմբեր 30-ը, հիմա պետք է լուծարվի՝ ինչպե՞ս դա անեմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Knarik

Եթե աշխատանքային պայմանագիրը կքնվել է մինչև դեկտեմբեր 30-ը, բնականաբար այն վերջանում է գործել  դեկտեմբեր 30-ից հետո,սակայն պետք է հրամանագրել աշխատանքի ավարտը և հաշվել վերջնահաշվարկ ու վճարել:

Մարիաննա

Կարդացեք Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածը՝ Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ, և ըստ հոդվածի գտեք համապատասխան հիմքը։ Չմոռանաք նաև ծանուցման մասին, եթե ըստ հիմքի պահանջվի։

Ալլա

Նայած որ հոդվածով եք պատրաստվում լուծել պայմանագիրը։ ԱՕ 113 հոդվածը ուսումնասիրեք։

Tigran

Եթե առկա է կողմերի համաձայնությունը, ապա ըստ դրա:

Անահիտ

Լուծարման հիմքով ծանուցեք և հրամանով ազատեք ըստ սահմանված ժամկետի:

Արա

Առնվազն 15 օր առաջ ծանուցեք աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին, երբ կլրանա 15-րդ օրը, լուծեք աշխատանքային պայմանագիրը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի համաձայն:

Karine

Ծանուցեք 15 օր առաջ և համապատասխան հոդվածով հրամանագրեք ու ազատեք։

Հերմինե

Գործատուն կարող է լուծել թե անորոշ ժամկետով թե որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը համապատասխան ժամկետներում ծանուցելու միջոցով, ծանուցման ժամկետները նայեք ՀՀ ԱՕ 115, 105 և 111 հոդվածները

Հերմինե

Ծանուցեք առնվազն 10 օր առաջ և հրամանագրեք: