Յան.
Կարո՞ղ է արդյոք պայմանագրի լուծարումից հետո արգելք դրվել մրցակիցների մոտ աշխատանքի անցնելու վրա։ Աշխատանքային պայմանագրում նման կետ կա, բայց օրենսգրքից տպավորություն է, որ այդպիսի կետը չի կարող վավեր լինել՝ աշխատանքային պայմանագիրը ուժը կորցնում է լուծելու պահից։
Կուզեի պրոֆեսիոնալ կարծիք լսել։ Կանխավ շնորհակալ եմ:
Հարգելի Յան,
ՀՀ սահմանադրության համաձայն յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք: Այսինքն, այս նորմի մեկնաբանությունը ՀՀ սահմանադրական դատարանը տվել է, որից բխում է, որ որևէ պայմանագրով նման իրավունքի սահմանափակումը անվավեր է: Սույն դեպքում պայմանագրի այդ կետը անվավեր կետ է, հետևաբար իրավական հետևանք չի կարող առաջացնել:
Չի կարող աշխատանքային պայմանագրի լուծարումից հետո արգելք դրվել մրցակիցների մոտ անձի աշխատանքի անցնելու վրա։Պայմանագրի ցանկացած նման կետ առոչինչ է: