Աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանում է ոչ աշխատանքային օր

Անի.

Բարև ձեզ:
Եթե աշխատողի աշխատանքային պայմանագիրն ավարտվում է ոչ աշխատանքային օրով, ինչպե՞ս պետք է ձևակերպել հրամանը և ո՞ր օրով ազատել:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ամիկում

Հրամանը տալիս եք նախօրոք աշխատանքային օրով, նշելով ազատման օրը պայմանագրի ավարտի օրը:

Tigran

Ազատման հրամանը ձևակերպեք հաշվի առնելով հետևյալը՝ ԱՕ հ. 111 մասեր 2 և 3. Գործատուն կարող է ժամկետը լրանալու պատճառով լուծել որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը` այդ մասին գրավոր ծանուցելով աշխատողին առնվազն տասն օր առաջ: 3. Սույն հոդվածով նախատեսված ժամկետները չեն կիրառվում այն աշխատողների նկատմամբ, որոնք աշխատանքի են ընդունվել բացակայող աշխատողի փոխարեն, ինչպես նաև այն աշխատողների նկատմամբ, ովքեր կատարում են աշխատանքային պայմանագրով նախատեսված որոշակի աշխատանքներ:

Էմմա

Հրամանը տալիս եք նախորդ օրը, որը աշխատանքային է՝ նշելով ազատման օրը:

AnnaYen

Պետք է ազատում կատարեք նույն օրը նշելով, քանի որ ազատման դեպքում հարկային հաշվետվություն կարող եք ուղարկել հաջորդող 3 օրերի ընթացքում, բայց հայտի մեջ նշեք ճիշտ ազատման օրը՝ անկախ այն հանգամանքից, որ ոչ աշխատանքային է: