Աշխատանքային պայմանագրի երկարացում

ANI.

Բարև Ձեզ:
Աշխատողի հետ կնքվել է ժամանակավոր աշխատանքային պայմանագիր 2 ամիս ժամկետով: Պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո կարելի՞ է այն երկարաձգել ևս 2 ամսով: Եվ արդյո՞ք աշխատողին հասնում է վերջնահաշվարկ այս 2 ամսվա համար:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Իրինա

Ժամանակավոր աշխատանքային պայմանագիրը մինչև երկու ամիս ժամկետով կնքվող աշխատանքային պայմանագիրն է: Ժամանակավոր աշխատանքային պայմանագիր կնքած աշխատողներին հատկացվում է վճարովի արձակուրդ կամ պայմանագիրը լուծելիս վճարվում է հատուցում` յուրաքանչյուր ամսվա համար երկու աշխատանքային օրվա հաշվարկով: Ժամանակավոր աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում աշխատողին արձակման նպաստ չի վճարվում: Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին կողմերի գրավոր համաձայնությունը ձեռք է բերվում պայմանագրի գործողության ժամկետի ավարտից առնվազն տասն օր առաջ: