Անուշիկ.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում:
Աշխատանքային պայմանագիր կնքելուց որտե՞ղ պետք է գրանցում կատարել: Հրամանագիրքը ուժը կորցրել է ՀՀ Կառավարության 2006 թվականի հունիսի 16-ի N 875-Ն որոշմամբ, իսկ աշխատանքային պայմանագրի գրանցման, գրանցամատյանի վարման ու պահպանման կարգը ՀՀ Կառավարության 2006 թվականի հունիսի 16-ի N 875-Ն որոշմամբ դեռ գործու՞մ է:
Կանխավ շնորհակալություն:
Բարև Ձեզ, հարգելի Անուշիկ: Աշխատանքային պայմանագրերի գրանցման պահանջ օրենսդրությամբ այլևս չկա, իսկ Ձեր նշած որոշումը ուժը կորցրել է 03.01.2011թ.-ին:
Շնորհակալություն, հարգելի Աննա: