Աննա․
Եթե նախկին գործատուն աշխատողների հետ չի կնքել աշխատանքային պայմանագիր, բայց կա հրաման աշխատանքի ընդունելու վերաբերյալ ու այդ աշխատողների դրույքաչափերում, պաշտոններում և աշխատավարձերում անընդհատ փոփոխություններ է արել, հիմա գործատուն փոխվել է ու ինչպե՞ս անի, որ ճիշտ լինի, եթե առկա չէ պայմանագիր, բայց կարիք կա տվյալ աշխատողի պաշտոնի կամ դրույքաչափի փոփոխություն անել։
Ի նկատի ունեցեք․
Հոդված 412. Աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չձևակերպելը և (կամ) սահմանված ժամկետում աշխատողի համար գրանցման հայտ չներկայացնելը, ինչպես նաև առանց «Կամավոր աշխատանքի մասին» օրենքով սահմանված կարգով կամավոր աշխատանքի մասին պայմանագիր կնքելու կամավոր ներգրավելը
1. Աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի կամ գրավոր պայմանագրի բացակայության) և (կամ) նոր աշխատողի համար Օրենսգրքի 156-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում և ժամկետում գրանցման հայտ չներկայացնելու, ինչպես նաև առանց «Կամավոր աշխատանքի մասին» օրենքով սահմանված կարգով կամավոր աշխատանքի մասին պայմանագիր կնքելու կամավոր ներգրավելու փաստը հարկային մարմնի կողմից իրականացվող համալիր կամ թեմատիկ հարկային ստուգումների ընթացքում՝ Կառավարության սահմանած կարգով, իսկ ապօրինի գործունեություն իրականացնողների մոտ օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում Կառավարության սահմանած կարգով արձանագրվելու դեպքում գործատուից (այդ թվում ապօրինի գործունեություն իրականացնողներից կամ սահմանված կարգով հաշվառված և արտոնագիր ստացած անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից) կամ «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված Կազմակերպությունից գանձվում է տուգանք` յուրաքանչյուր չձևակերպված վարձու աշխատողի կամ կամավոր աշխատանք կատարող անձի համար 250.000 դրամի չափով: Հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն՝ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի կամ գրավոր պայմանագրի բացակայության) և (կամ) նոր աշխատողի համար Օրենսգրքով սահմանված ժամկետում գրանցման հայտ չներկայացնելու փաստն արձանագրվելիս անձի նույնականացումը կարող է իրականացվել հարկային մարմնի սահմանած ցանկում ներառված անձանց նույնականացման հնարավորություն ունեցող ծառայողական (ոչ անձնական) տեխնիկական միջոցներով:
2. Սույն հոդվածի 1-ին մասի կիրառության իմաստով՝ նոր աշխատողի համար Օրենսգրքի 156-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում և ժամկետում գրանցման հայտ չներկայացնելու համար սահմանված տուգանքը կիրառվում է միայն այն դեպքում, երբ համալիր կամ թեմատիկ հարկային ստուգմամբ հայտնաբերվել է փաստացի աշխատանք կատարող, որի համար գրանցման հայտը չի ներկայացվել մինչև ստուգումը փաստացի սկսելու օրվան նախորդող օրվա ավարտը, իսկ աշխատանքի ընդունելու օրն աշխատանքը փաստացի սկսելու դեպքում՝ մինչև աշխատանքի ընդունելու օրվա ժամը 14:00-ն: