Աշխատանքային պայմանագիր

Սյուզի.

Բարև ձեզ: Կասե՞ք, խնդրում եմ, եթե աշխատող ընդունելիս թղթային պայմանագիր չլինի, հարկայինի ստուգման ժամանակ ի՞նչ խնդրի առաջ կկանգնենք:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Knarik

Դա արդեն խնդիր է, եթե աշխատանքային պայմանագիր չունեք, դա օրենքի խախտում է, որովհետև աշխատանքային պայմանագրի մեջ նշվում է ամեն ինչ աշխատողի և գործատուի հարաբերությունների մասին, եթե հրամանի մեջ կարող եք այդ ամենը ներառել, դա այլ խնդիր է:

Tigran

Պետք է կնքված լինի կամ պայմանագիր, կամ հրաման, եթե թղթային չէ, գոնե էլեկտրոնայի՞ն է:

Ռուզաննա

Նայեք ՀՕ 412-րդ հոդվածի 1 կետը.
Աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն՝ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի և գրավոր պայմանագրի բացակայության) և (կամ) նոր աշխատողի համար Օրենսգրքի 156-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում և ժամկետում գրանցման հայտ չներկայացնելու փաստը հարկային մարմնի կողմից իրականացվող համալիր կամ թեմատիկ հարկային ստուգումների ընթացքում՝ Կառավարության սահմանած կարգով, իսկ ապօրինի գործունեություն իրականացնողների մոտ օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում Կառավարության սահմանած կարգով արձանագրվելու դեպքում գործատուից (այդ թվում ապօրինի գործունեություն իրականացնողներից կամ սահմանված կարգով հաշվառված և արտոնագիր ստացած անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից) գանձվում է տուգանք` յուրաքանչյուր չձևակերպված վարձու աշխատողի համար 250.000 դրամի չափով:

Karine

Պարտադիր կազմեք աշխատանքակին պայմանագիր։