Աշխատանքային պայմանագիր

Մանե.

Բարև Ձեզ:
Ա/Ձ-ով աշխատող խմորեղենի արտադրամաս-խանութ է, որտեղ աշխատողները նախատեսում ենք, որ պետք է աշխատեն 09:00-21:00: Օգնեք ինձ հասկանալ՝ ինչպե՞ս կնքեմ աշխատանքային պայմանագիրը, ինչպե՞ս նշեմ ժամերը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Ավելի լավ է կիրառեք հերթափոխով աշխատանք, օրինակ 6+6 կամ 8+4 սխեմայով: Կարևոր է նաև թե հնգօրյակ եք նախատեսում, թե վեցօրյակ:

Մարիաննա

Բարև Ձեզ:
Աշխատանքային օրենսգրքի hոդված 139. Աշխատաժամանակի տևողությունը
1. Աշխատաժամանակի նորմալ տևողությունը չի կարող անցնել շաբաթական 40 ժամից:
2. Ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը չի կարող անցնել ութ աշխատանքային ժամից, բացառությամբ սույն օրենսգրքով, օրենքով, այլ իրավական ակտերով և կոլեկտիվ պայմանագրով նախատեսված դեպքերի:
3. Աշխատաժամանակի առավելագույն տևողությունը, ներառյալ` արտաժամյա աշխատանքը, չի կարող անցնել օրական 12 ժամից (հանգստի և սնվելու համար` ընդմիջումը ներառյալ), իսկ շաբաթվա ընթացքում` 48 ժամից:
Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում պետք է նախատեսեք օրական 8-ժամյա աշխատաժամանակ, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ երկուշաբթիից ուրբաթ 7-ժամյա, շաբաթ օրն է 5-ժամյա աշխատաժամանակ: Օրական սահմանված աշխատաժամանակը գերազանցելու դեպքում արտաժամյա աշխատանքի համար պետք է վճարեք յուրաքանչյուր ժամի համար, ժամային դրույքաչափից բացի, հավելում` ժամային դրույքաչափի 50 տոկոսից ոչ պակաս չափով:
Տիգրանի նշած հերթափոխով աշխատանքը լավ տարբերակ է: Այս դեպքում կարող եք սահմանել ժամավճար:
Գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը սահմանված է՝
1) աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)` 406 դրամ.
2) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)` 454 դրամ.
3) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)` 680 դրամ:

karine

Համաձայն ՀՀ ԱՕ 12 ժամ չեք կարող աշխատացնել։ Ուստի պետք է աշպատողների քանակը ավելացնեք, որ հերթափոխով աշխատեն։