Արմինե.
Բարև Ձեզ։ Ես կարո՞ղ եմ աշխատանքային պայմանագրում նշել ոչ թե ամսական՝ 95000, ինչպես միշտ եմ արել, այլ օրական։ Ինչպե՞ս անեմ, երբ աշխատանքային պայմանագրում ուզում եմ գրել օրական 4500 ՀՀ դրամ։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Արմինե.
Բարև Ձեզ։ Ես կարո՞ղ եմ աշխատանքային պայմանագրում նշել ոչ թե ամսական՝ 95000, ինչպես միշտ եմ արել, այլ օրական։ Ինչպե՞ս անեմ, երբ աշխատանքային պայմանագրում ուզում եմ գրել օրական 4500 ՀՀ դրամ։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Կնքեք ժամային դրույքաչափով պայմանագիր։
Օրական վճար տերմին չկա, պետք է կնքեք ժամային դրույքաչափով աշխատավարձ, հաշվեք իր օրականը և վճարեք այդպես:
Օրականի փոխարեն պետք է գրել ժամավճարի սահմանված չափ, անգամ ժամերի թիվ։
Պայմանագրում գրեք ժամավճար։
Ի՞նչ հիմքով օրական դրույքաչափով աշխատանքային պայմանագիր չեմ կարող կնքել։
Նվազագույն աշխատավարձի մասին օրենքի հիման վրա չեք կարող օրավարձ գրել։
Տեսեք՝ ԱՕ Հոդված 180. կետ 2. Ժամային, գործավարձային և ամսեկան դրույքարափը,աշխատանքի վարձատրության այլ ձևեր, չափն ու պայմանները, աշխատանքի նորմանները սահմանվում են կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով։ Այս հիմքով ի՞նչու չեմ կարող աշխատանքային պայմանագրում նշել օրական աշխատավարձ։
Աշխատանքի դիմաց վարձատրման եղանակները սահմանված են նաև նվազագույն աշխատավարձի մասին օրենքի հիման վրա։