Աշխատանքային ժամերի նորմալ տևողություն

Քրիստինե.

Խնդրում եմ ասեք՝ թույլատրելի աշխատանքային ժամերը 6-օրյա գրաֆիկով, որքա՞ն են կազմում /եթե 5-օր 8 ժամով, 1-օր 6 ժամով լինի, դա սխա՞լ է/:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Սխալ չի, 1-օրն էլ 6 ժամով նորմալ է:

Քնարիկ

Կարող եք նաև 7 ժամ նշել, 5 օր և 1 օր 5 ժամ, շաբաթական 40 ժամը չգերազանցի:

Մարիաննա

Բարև Ձեզ: Իհարկե սխալ է. տեսեք՝ 5 օր 8 ժամով արդեն ստացվում է 40 ժամ: Վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում պետք է լինի՝ երկուշաբթիից ուրբաթ 7 ժամ և շաբաթ օրը 5 ժամ, ընդ որում՝ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում ոչ աշխատանքային` տոնական ու հիշատակի և հանգստյան օրերի նախօրյակին աշխատանքը կարող է իրականացվել առանց հանգստի և սնվելու համար ընդմիջման, եթե աշխատանքային օրվա տևողությունը չի գերազանցում 6 ժամը:

Քրիստինե

Շնորհակալ եմ պատասխանելու համար, բայց եթե այդ գրաֆիկով մեկ տարի եկամտային հարկ է ուարկվել, ինչպե՞ս շտկել: Բացի հաշվետվության ճշգրտումից։

karine

Շաբաթական 40 ժամը չպետք է գերազանցեք։