Բարև Ձեզ։
Ես ունեմ 14 տարվա աշխատանքային փորձ, որից 11 տարի աշխատել եմ Թերթ․am-ում որպես ռւսերեն էջի խմբագիր։ Այս պահին լինելով նաև Ռուսաստանի քաղաքացի, պատրաստվում եմ Մոսկվայում աշխատել։ Գործատուն ինձանից ուզում է իմ աշխատանքային գրքույկը, որը Հայաստանի իմ գործատուն ինձ չի տրամադրել։
Ինչպե՞ս կարող են ձեռք բերել իմ աշխատանքային գրքույկը, թեկուզ էլէկտրոնային տարբերակը։
Նախապես շնորհակալ եմ։
Դիմեք տարածքային հարկային գրասենյակ,նրանք 2013-ից սկսած տվյալները ունեն, թարգմանված ներկայացրեք,իսկ ընդհանրապես ձեր գործատուն պարտավոր է տեղեկանք տալ, որ հետո թարգմանված ներկայացնեք, ձեր խմբագրին գտեք ու տեսեք հարցը ոնց եք լուծում,
Նախ Ձեր Հայաստանի գործատուն պարտավոր է ձեզ տալ ձեր աշխատանքային գրքույկը , բայց հարցրեք մի գուցե թվայնացված է , այս դեպքում գոնե կարող եք արխիվից տվյալները վերցնել:
Քանի ,որ Դուք ունեք 14 տարվա աշխատանքային փորձ ուրեմն առաջին անգամ որտեղ որ սկսել եք աշխատել տվյալ կազմակեպությունը պարտավոր էր Ձեզ համար բացել աշխատանքային գրքույկ․ Դիմեք թող լրացնեն կնքեն, տարեք մյուս աշխատանքի վայր թող նրանք էլ լրացնեն կնքեն տան դա բարդ բան չէ և մի հարց էլ աշխատանքային գրքույքների թվայնացում եղավ այս վերջին տարիներին, իսկ ինչ է ներկայացրել Սոցպ այն կազմակերպությունը ,որտեղ Դուք աշխատել եք