ՀՀ աշխատանքային օրենսգրքում դեռևս 2015թ. կատարված և 2017թ. հունվարի 1-ին ուժի մեջ մտած փոփոխության համաձայն` աշխատանքի ընդունվելիս գործատուին աշխատանքային գրքույկ ներկայացնելու պարտադիր պահանջը դադարեցվեց:
Նույն օրենքի համաձայն` գործատուն պարտավոր է 2017 թվականի հունվարի 1-ից հետո՝ երկու տարվա ընթացքում, իր մոտ վարվող աշխատանքային գրքույկները ներկայացնել ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմին (Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայություն) աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելու նպատակով: Գրքույկները ծառայությունից հետ ստանալուց հետո գործատուն դրանք հանձնելու է աշխատողներին:
Շուրջ 550,000 աշխատողների աշխատանքային գրքույկներից ներկայումս թվայնացվել է (սկանավորվել է) ավելի քան 260,000 աշխատանքային գրքույկ:
2018 թվականի հոկտեմբերի 25-ին կայացած նիստում Կառավարությունն հավանության արժանացրեց «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով 1 տարով երկարաձգվեց աշխատանքային գրքույկները ծառայություն ներկայացնելու` գործատուի համար սահմանված ժամկետը:
Արսեն on Արձակուրդի հրամանի ձև: “բարի երեկո,ինձ էլ կուղարկեք արձակուրդի հրամանի ձև ,որ խնդրեմ՞” Dec 23, 00:09
Կառլեն on Բաժնետոմսերի առք ու վաճառք: “2րդ մասի 3րդ կետի վերաբերյալ․ Արդյո՞ք ձեռքբերում է համարվում միայն մի ուրիշ կողմի օտարուման արդյունքում ստացված բաժնեմասը, թե կազմակերպության 0-–ից…” Dec 20, 18:21
Tigran on Շահումների հայտարարագրում: “տոտալիզատորի մասնակիցների դրամական և իրային շահումները կամ խաղատներում, շահումով խաղերում և (կամ) ինտերնետ շահումով խաղերում ստացված շահումները.չեն հարկվում, եթե գրանցված…” Dec 18, 19:11
Tigran on Ինչպե՞ս ձևակերպել գնումը: “կարող էիք ձեռք է բերել ապրանք գնորդի ՀՎՀՀ-ով ՀԴՄ կտրոնով ու դա հաշիվ վավերագրին փոխարինող կդիտվեր եթե 300000 չանցնի, այս…” Dec 18, 18:43
Accountant.am կայքը գործում է 2009թ-ից։ Կայքը նախատեսված է հաշվապահների և գործարարների համար, ովքեր այստեղ կգտնեն հաշվապահական և հարկային ոլորտներին վերաբերող օգտակար տեղեկատվություն և քննարկումներ կծավալեն իրենց հետաքրքրող հարցերի վերաբերյալ։ Accountant.am կայքում նյութերը, հոդվածները և դրանց մեկնաբանությունները հրապարակվում են կայքի մասնակիցների կողմից։ Այդ նյութերը, հոդվածները և դրանց մեկնաբանությունները կրում են բացառապես տեղեկատվական բնույթ։ Կայքի ադմինիստրացիան պատասխանատվություն չի կրում կայքում տեղադրված նյութերում, հոդվածներում և դրանց մեկնաբանություններում տրամադրված տեղեկատվության ստույգության, արժանահավատության, ինչպես նաև այդ տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Մասնագիտական խորհրդատվություն ստանալու համար հորդորում ենք դիմել համապատասխան ոլորտի մասնագետին։
ՀՀ աշխատանքային օրենսգրքում դեռևս 2015թ. կատարված և 2017թ. հունվարի 1-ին ուժի մեջ մտած փոփոխության համաձայն` աշխատանքի ընդունվելիս գործատուին աշխատանքային գրքույկ ներկայացնելու պարտադիր պահանջը դադարեցվեց:
Նույն օրենքի համաձայն` գործատուն պարտավոր է 2017 թվականի հունվարի 1-ից հետո՝ երկու տարվա ընթացքում, իր մոտ վարվող աշխատանքային գրքույկները ներկայացնել ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմին (Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայություն) աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելու նպատակով: Գրքույկները ծառայությունից հետ ստանալուց հետո գործատուն դրանք հանձնելու է աշխատողներին:
Շուրջ 550,000 աշխատողների աշխատանքային գրքույկներից ներկայումս թվայնացվել է (սկանավորվել է) ավելի քան 260,000 աշխատանքային գրքույկ:
2018 թվականի հոկտեմբերի 25-ին կայացած նիստում Կառավարությունն հավանության արժանացրեց «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով 1 տարով երկարաձգվեց աշխատանքային գրքույկները ծառայություն ներկայացնելու` գործատուի համար սահմանված ժամկետը:
Աղբյուրը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն