Հայկ.
Բարև Ձեզ: Հարցս աշխատանքային գրքույկների մասին է: Եթե աշխատողին ընդունել եմ 2018 թվականին, ապա մինչ այդ ունեցած նրա աշխատանքային ստաժը թվայնացնելու համար հենց աշխատողը պե՞տք է դիմի սոցապ բաժին, թե՞ գործատուն:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Հայկ.
Բարև Ձեզ: Հարցս աշխատանքային գրքույկների մասին է: Եթե աշխատողին ընդունել եմ 2018 թվականին, ապա մինչ այդ ունեցած նրա աշխատանքային ստաժը թվայնացնելու համար հենց աշխատողը պե՞տք է դիմի սոցապ բաժին, թե՞ գործատուն:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Գործատուն պետք է դիմի սոցապ բաժին ըստ ժամանակացույցի:
Ուղղորդվեք ՀՀ Կառավարության 18 օգոստոսի 2016 թվականի N 882-Ն որոշմամբ:
Եթե դուք ձեր կազմակերպության աշխատակիցների գրքույկների թվայնացումը վաղուց կատարել վերջացրել եք, էլ դուք ոչինչ չունեք անելու թող աշխատակիցը ինքը ներկայացնի:
Աշխատանքային գրքույկների թվայնացմամբ զբաղվում է գործատուն։
Իսկ եթե մենք արդեն թվայնացրել ենք ժամակին և նոր աշխատող ենք ընդունել հիմա, որի գրքույկը չի թվայնացված, պե՞տք է նրա գրքույկը առանձին տանենք թվայնացնելու:
Այո:
Հստակ ժամկետ կա՞, թե երբ պետք է նոր աշխատողի գրքույկը տարվի թվայնացման ու, եթե չի տարվել` ի՞նչ սպասենք։
Այդ պարտականությունը գործատուինն է, ով սահմանված կարգով լրացնում է աշխատանքային գրքույկը ու ներկայացնում թվայնացման: