Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ է ներկայացրել, որով նախատեսվում է երակացնել աշխատանքային գրքույկների թվայնացման աշխատանքները:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» 2015 թվականի հունիսի 22-ի ՀՕ-96-Ն օրենքի 57-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հիմնական աշխատավայրի գործատուն պարտավոր է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով 2017 թվականի հունվարի 1-ից հետո՝ երեք տարվա ընթացքում, իր մոտ վարվող աշխատանքային գրքույկները ներկայացնել ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմին՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայություն` աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելու նպատակով:
Ընդ որում, հաշվի առնելով 2017, 2018 թթ. գործատուների կողմից թվայնացման ներկայացված աշխատանքային գրքույկների քանակը,
այդ ժամկետը 1 տարով տարի երկարաձգվել է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 22-ի ՀՕ-416-Ն օրենքով (նախկինում սահմանված է եղել երկու տարի):
2017, 2018թթ. Ծառայության տարածքային բաժինների կողմից հավաքագրվել, կապալառու կազմերպությունների կողմից տեսաներածվել և «Աշխատանքային գրքույկներ» ենթահամակարգ են մուտքագրվել շուրջ 270 000 աշխատանքային գրքույկ։
2019 թվականի հոկտեմբերի 10-ի դրությամբ հավաքագրվել է շուրջ 38 000 գրքույկ, մինչդեռ 2019 թվականի հունվար ամսվա դրությամբ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական շտեմարանի տվյալների համադրությամբ շուրջ 320 000 աշխատող անձ դեռևս չունի տեսաներածված գրքույկ։
Այսպիսով, նախատեսվում է աշխատանքային գրքույկների թվայնացման ժամկետը երկարացնել ևս 3 տարքով՝ մինչև 2022 թվականը։
Նշվում է նաև, որ երկայացվող նախագիծն ընդունվելու դեպքում սահմանված ժամկետում կմշակվեն բոլոր աշխատանքային գրքույկները:
Աղբյուր՝ Իրավաբան.net
Իսկ եթե անձը տվյալ պահին չի աշխատում, ինչպե՞ս պետք է թվայնացվի իր գրքույկը: Կանխավ շնորհակալ եմ:
Առայժմ թվայնացվում են միայն կազմակերպությունների աշխատակիցների գրքույկները, անհատների գրքույկների թվայնացման գործընթացը, վերջին տեղեկություններով, կսկսվի ավելի ուշ: Ամենայն հավանականությամբ կտեղեկացնեն:
Բարև Ձեզ: Խնդրում եմ ասել թե ում և ոնց պետք է ներկայացնել աշխատանքային գրքույկս, եթե մինչ այժմ չի թվայինացվել այն, ընդ որում մինչև 2020 թվականի հունվարի 8-ը ես համարվել եմ աըլ ընկերության աշխատակից և 2 տարի ժամկետով գտնվել եմ երեխայի խնամքի արձակուրդում: Իսկ հիմա 2020թ. փետրվարի 15-ից այլ ընկերության աշխատակից եմ, որտեղ բոլորը արդեն իսկ թվայինացրել են իրենց աշխատանքային գրքույկները, մնացել եմ միայն ես:
Իսկ ինչպե՞ս, հետաքրքիր է: