Գայանե.
Բարև ձեզ։ Պատերազմի պատճառով աշխատանքային գրքույկները մնացել են Շուշիում։ Հիմա ոչ հրաման կա, ոչ գրքույկ։ Աշխատակիցը 1995 թվականից աշխատում է հիմնարկում, բայց հիմնարկի անվանումը 2018թ-ին փոխվել է ու կնիքի վրա գրված է ներկայիս անվանումը։ Հիմա ես ո՞նց պետք է աշխատանքային գրքույկը լրացնեմ, եթե ոչինչ չի պահպանվել։
Դիմեք Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայություն:
Այս դեպքը ֆորսմաժորայիններից է և ունի պետական աջակցման կարիք: ԼՂՀ-ի պետական պահպանված փաստաթղթերի մեջ անպայման կգտնվի տվյալ հիմնարկության մասին որևէ տեղեկատվություն, որի հիման վրա էլ կարող եք ստեղծել կրկնօրինակներ, կամ պատկան մարմինների մոտ վկայության միջոցով կհաստատվեն աշխատանքային ստաժները: Հիմա կարող եք նոր կնիքով ստեղծել աշխատանքային ստաժ, իհարկե բացատրություններով և պետական գիտությամբ /միջնորդությամբ/:
Իսկ հիմա աշխատանքային գրքույկներ գոյություն չունեն, ի՞նչ լրացնելու մասին է խոսքը:
Ձեր հարցի հնարավոր պատասխանողները այս կայքում պատասխան գրողները չեն, դիմեք ՌԴ խաղաղապահների հրամանատարին միջնորդի այդ հարցում, եթե իհարկե չեն ոչնչացրել կամ տարել ուսումնասիրման այդ անձնական տվյալները::
Հարգելի Գայանե, պարզապես տեղեկանք ներկայացրեք տվյալ աշխատակցի աշխատանքի վերաբերյալ և, եթե իհարկե ունեք պետ. ռեգիստրի վկայականը, նշեք երբ է անվանափոխվել:
Շատ շնորհակալ եմ մեկնաբանությունների համար:
Դիմեք սոցիալական, Ձեզ ճիշտ կուղորդեն:
Այս դեպքում միայն հիմքը կմնա ԼՂՀ սոցապը ու արխիվը, այնտեղ հավանաբար կլինեն տվյալներ աշխատանքային գործունեության վերաբերյալ: