Վահագն.
Ժամանակին (եթե չեմ սխալվում), եթե աշխատակիցը աշխատանքի էր ընդունվում առաջին անգամ, ապա գործատուն էր տրամադրում աշխատնքային գրքույկը, իսկ հիմա՞…
Աշխատանքային օրենսդրության հոդված 89-ում միայն նշված է, թե ինչ փաստաթղթեր են պահանջվում աշխատանքի ընդունվողներից, որտեղ ասված է աշխ. գրք. առկայության անհրաժեշտության մասին, բացառությամբ առաջին անգամ աշխատանքի ընդունվողների:
Գործատուն պարտավո՞ր է տրամադրել աշխատանքային գրքույկ:
Կանխավ շնորհակալություն:
Այժմ ընդունվող աշխատակիցն է իր հետ բերում, եթե իհարկե հրամանագրված է:
Պարտավոր է, բայց եթե չի տրամադրում, ուրեմն աշխատողն է ձեռք բերում:
Աշխատանքային գրքույկ կամ աշխատանքային գրքույկի կրկնօրինակ պատվիրում և աշխատողին տրամադրում է գործատուն` իր միջոցների հաշվին:
Հղում` ՀՀ կառավարության որոշումը աշխատանքային գրքույկի ձևը, աշխատանքային գրքույկ վարելու և կրկնօրինակ տրամադրելու կարգը սահմանելու մասին: