Աշխատանքային գրքույկի վերաբերյալ

Marine.

Բարև Ձեզ, շատ կարևոր է, խնդրում եմ հնարավորին շուտ արձագանքել:
Անձն իր աշխատանքային գրքույկը տվել է կարիքի մեջ գտնվող այլ անձի, որ դրանով ձևակերպեն աշխատանք ու կարիքի մեջ գտնվողի եկամուտն աշխատավայրում չկրճատեն (դրանով կարողանա ավելի շատ աշխատավարձ ստանալ):

Գրքույկը ժամանակավոր տրամադրած անձը ինչպե՞ս կարող է այն հետ ուզել` առանց այդ անձին վնասելու ու ավելորդ քաշքշուկների:

Իր գրքույկը տրամադրած անձը խնդրել է վերադարձնել այն, բայց ապարդյուն: Այն վերցնողն ասում է, թե հաշվապահությունից գրքույլը վերցնելը (ժամանակավոր) ու դրանում այլ տվյալներ ներառելը իրեն կվնասի:

Գրքույկի տերը կասկածում է, որ աշխ. գրքույկը կորցրել են: Որևէ կերպ հնարավո՞ր է ճշտել` կորցրել են, թե` ոչ (առանց այն կիրառող անձին քաշքշուկների մեջ ներառելու և ավելորդ խնդիրների): Եթե ոչ, ապա աշխատանքային գրքույկի տվյալները որևէ կերպ հնարավո՞ր է վերականգնել:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արթուր

Հարգելի Մարինե, աշխատանքային գրքույկի տերը կորցրել է այն հենց այն պահին, երբ տվել է ուրիշի: Եվ ընդհանրապես, ինչպե՞ս կարելի է նման բան անել: Միգուցե անձնագիրն ու սոց. քարտն էլ է տվել մեկ այլ մարդու` աշխատանքի ընդունվելու համար: