Աշխատանքային գրքույկի լրացում

Anna.

Այսպիսի մի հարց ունեմ, խնդրում եմ օգնել: Աշխատողներն ունեն 2 պայմանագիր 85 և 15 տոկոսներով համապատասխանաբար: Տնօրենն էլ նույնն է: Արդյո՞ք հարկ կա աշխատանքային գրքույկը լրացնել 2 աշխատատեղերի համար: Եվ եթե այո, ապա ինչպե՞ս դա պետք է արվի: 2 առանձին էջերի վրա՞, թե՞ այլ կերպ: Եվ պե՞տք է արդյոք նշվի “համատեղությամբ” կամ նման ինչ-որ բան: Կանխավ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Վիկտորյա

Հարգելի Աննա, եթե կա 2 պայմանագիր, հետևաբար աշխատանքը համատեղությամբ է կատարվում: Համաձայն ԱՕ` “Աշխատողի պահանջով աշխատանքային գրքույկում լրացվում են`…համատեղության կարգով աշխատելու ժամանակահատվածը, եթե աշխատողը համատեղությամբ աշխատանքը հաստատող փաստաթուղթ է ներկայացնում հիմնական աշխատավայրի գործատուին:”
Աշխատանքային գրքույկում համատեղության մասին նշում չի կատարվում, այլ լրացվում է ինչպես սովորական աշխ. ստաժը”